Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 4 Հյուրեր: 4 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 07
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հերբերտ Զալբերին պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար եւ հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցության հետագա զարգացման հեռանկարին։ Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր են գնահատել ՀՀ—ԵՄ հարաբերությունների մակարդակը։ Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ—ին՝ Միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի կողմից Հայաստանում ապաստանած սիրիացի մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար։
Սերժ Սարգսյանը եւ Հերբերտ Զալբերն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին եւ վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին։ Նախագահը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը՝ մեծացնելով լարվածությունը եւ չանսալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ—ն շարունակում է համարել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել լարվածության մեծացումից խուսափելու եւ դեպի բանակցային գործընթաց ճանապարհ հարթելու համար։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100—րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44—րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային ջնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ, որոնց արդյունքում այն լրամշակվել եւ խմբագրվել է։ Նախագիծն ընդունվել է 77 կողմ, 4 դեմ ձայներով։
Պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականությանը, պետական պարտքին, համաշխարհային տնտեսության զարգացումներին, որոնք 2011 թվականից սկսած կրել են բացասական բնույթ, ինչն էլ ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ 2014—ից անկում է նկատվել նաեւ Ռուսաստանի տնտեսությունում, ինչի բացասական հետեւանքներն զգացվել են նաեւ մեր երկրում՝ տրանսֆերտների նվազեցում եւ այլն։ Նա տեղեկացրել է, որ հաշվետու տարում ծրագրված է եղել 2,2 տոկոս տնտեսական աճ, սակայն տարին փակվել է 0,2 տոկոս աճով։ Տրանսֆերտները Ռուսաստանից երեք տարվա ընթացքում նվազել են 38
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|