ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 15

Հանրապետության նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում երեկ անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային եւ հեռանկարին։ Հայ—ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի եւ ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ եւ միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ—ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։
Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հաստատվել է ամուր գործընկերային կապ։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, եւ այս համագործակցությունը բերել է նրան, որ այսօր երկու երկրների միջեւ գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ։
«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, եւ ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի։ Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում։
Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, եւ այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800—ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում։ Կարծում եմ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 


Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն։
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին։
Այցի պատեհ առիթով եւս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ։ Հանրապետության նախագահը դեսպան Շարպանտիեին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին։
Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ—ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու եւ խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարեւորել սերտ փոխգործակցությունը նաեւ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում։
Դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար։
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։
«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ—ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման եւ խորացման համար։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ, որպես անկախ պետություն, հայտնվել է հերթական՝ 4—րդ արդյունաբերական հեղափոխության շրջափուլում։ Մեր երկրի առջեւ բացվող հեռանկարները, ինչպես նաեւ հնարավոր մարտահրավերները ներկայացված են «Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցում», որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Զեկույցը պատրաստվել է «Ի—Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի համատեղ ջանքերով։ Այն համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը եւ Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները։ Զեկույցը նպատակ ունի նպաստել պետություն—մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձեւավորելու եւ տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար։ Այն ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների եւ ֆինանսավորման ուղղություններով։
Շնորհակալություն հայտնելով զեկույցը պատրաստելու համար՝ ՀՀ վարչապետն իր ելույթում լավ ավանդույթ համարեց անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ—տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների եւ առաջ շարժվելու ճիշտ բանաձեւը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները։ Կ. Կարապետյանը նշեց, որ 4—րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, եւ ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում եւ ստեղծվող հնարավորություններին, եւ ռի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Բարեւ ձեզ, հարգելի՛ գործընկերներ։
Այս հանդիպման եւ քննարկումների փաստը, իմ կարծիքով, ինքնին խոսուն է։ Առաջ քաշված ծրագրերը եւ դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետեւողականորեն իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման եւ ամրապնդման քաղաքականությունը։
«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները։ Բնականաբար, այս խնդիրները նոր չեն ի հայտ եկել՝ դրանք վաղուց կային, բայց կարծում եմ՝ նոր են եւ տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը։
Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է, եւ որ՝ մեր բանակը, իրոք, մեր ժողովրդի բանակն է։ Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը։ Այս առումով հատկապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ լրացուցիչ խրախուսման եւ պաշտպանվածության հնարավորություններ են ստեղծվում մեր զինծառայողների համար։
Այս ծրագրերի միջոցով բանակը շարունակաբար ամրապնդվում է որպես մեր հասարակության սոցիալական շարժունակության կարեւոր խթան։ Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված «սոցիալական վերելակները» բացակայում են մեր հասարակության մեջ։ Այսինքն՝ սկզբնական հնարավորությունները բացակայում են, եւ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ ու շատ երկրների։ Այս առումով մեր երկիրը համաշխարհային միտումների համատեքստում է։
Հատկապես «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով մենք այժմ նոր հնարավորություններ ենք ստեղծում մեր երիտասարդության համար։ Առաջարկված լուծումները ճկուն են եւ երկարաժամկետ, իսկ դրանց նպատակներն են՝ երիտասարդների համար լավագույն պայմաններ ստեղծելը, նրանց կր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024