ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 20

Արդեն Երեք տարի «Ամերիկահայ բժիշկների կազմակերպությունը» (AAHPO) համագործակցում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հետ եւ բժշկական անվճար ծառայություններ մատուցում Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական համայնքներում։ Հայաստան այցելող բժիշկների խմբում կան գինեկոլոգներ, արյունաբան—ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ատամնաբույժ, հոգեբույժ, դիետոլոգ։ 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանից տեղեկացանք, որ ամերիկահայ բժիշկների նոր խումբը այս տարի եւս ժամանել է Հայաստան եւ անցյալ ամսվանից մասնագիտական ծառայություններ է մատուցում Արագածոտնի մարզի Արտենի, Արմավիրի մարզի Քարակերտ եւ Մյասնիկյան, Լոռու մարզի Արեւածագ, Թումանյան եւ Ալավերդի, Շիրակի մարզի Փանիկ համայնքներում։ 
Բժիշկներ Լյուսի Թովմասյանը, Դեբրա Ֆերմանը, Ադրինե Գիրիթլյանը, Քարլա Սիմոնյանը եւ մյուսները աշխատել են տեղացի բժիշկների հետ, մասնագիտական խորհուրդներ տվել հայաստանցի ու ամերիկահայ ուսանող—կամավորներին։ Ահա ինչու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առողջապահական ենթածրագրերի ղեկավար Լուսինե Սահակյանը վստահ է՝ համագործակցությունը կարեւոր նաեւ հենց փորձի փոխանակման առումով։ Գյուղական համայնքների բնակիչները քիչ են օգտվում բժշկական ծառայություններից՝ հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով։ Ահա եւ նրանք հիանալի հնարավորություն են ստացել իրենց գանգատները հայտնել մեր ամերիկացի հայրենակից մասնագետներին եւ հուսալ, որ օգնություն կստանան։ Բարեգործական բուժզննության շրջանակներում ամերիկահայ բժիշկներն ընդունել են 400—ից ավելի հիվանդի, իսկ Ալավերդի քաղաքում կատարել են ութ վիրահատություն։ hhpress.am

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների գերօգտագործման հարցը ՀՀ կառավարության օրակարգում է։ Արտեզյան ջրաշերտի կտրուկ նվազումը վկայում է այն մասին, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արտահոսքը գերազանցում է դրանց վերականգնումը, խնդիր, որը կապված է ձկնաբուծարանների թվի ավելացման, անարդյունավետ եւ հնացած գործընթացների, ապօրինի թույլտվությունների հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների, վնասված հնամաշ խողովակաշարերում ջրի հսկայական կորուստների եւ որոշ ջրօգտագործողների կողմից ջրի անխնա օգտագործման հետ։
Ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով երեկ տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի ընթացքում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Արարատյան դաշտի 12 համայնքի հետ։ Համայնքներն ընտրվել են բազմափուլ ընտրության արդյունքում՝ համայնքների կողմից ներկայացված հայտերի, հարցազրույցների, այցելությունների հիման վրա։ Դրանք են Արարատի մարզի Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար եւ Արմավիրի մարզի Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ ու Առատաշեն համայնքները։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տարիներ շարունակ Հայաստանում օգտագործվել են շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ, քան վերականգնվող պաշարներն են։ Սա է պատճառը, որ Արարատյան դաշտավայրում մի շարք ուղղություններով թե հողերի էրոզիայի, թե մի շարք դեպքերում կենսաբազմազանության խաթարման բացասական միտումներ են նկատվում։
«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում» ծրագրի շնորհիվ ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր ունի կողմնորոշիչ ցուցանիշներ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1992 թվականի հունվարի 4—ին նշանակված էր Ղարաբաղի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Նախորդ օրը ես, այն ժամանակ արդեն որպես ԼՂՀ ԳԽ ժողովրդական պատգամավոր, թռա Երեւան։ Գիշերը դիմավորեցի Քոքսի խմբին՝ դեղորայքի եւ սննդամթերքի հերթական բեռով։ Հունվարի 3—ին լեփ—լեցուն բարձված ՄԻ—8—ը օդ բարձրացավ։ Պետք է վայրէջք կատարեինք Գյուլիստանում։ Այնտեղ էինք թողնելու բեռի մի մասը եւ թռչելու Ստեփանակերտ։ Բայց Գյուլիստանը, որտեղ մեզ սպասում էր Շահեն Մեղրյանը, խուլ պատված էր մառախուղով։ Թռչում էինք՝ ասես կաթի միջով։
Այդ պատճառով ուղղաթիռը վայրէջք կատարեց Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։ Ողջ գյուղը եկավ մեր խմբին ուղեկցելու մինչեւ գյուղխորհուրդ։ Իսկ այնտեղ ասացին, որ փոխադրամիջոց չունեն։ Ելքը մեկն էր՝ մի քիչ սոլյարայուղ գտնել, արժեքավոր բեռը դնել տրակտորի լաֆետին եւ ոտքով ձյունապատ ճանապարհով, դարավանդն անցնելով, հասնել նշանավոր Վանք գյուղ (այնտեղ, ուր սարի վրա վեր է խոյանում Գանձասար տաճարը) եւ այնուհետ՝ մինչեւ Ղարաբաղի մայրաքաղաք, արդեն ինչով պատահի։ Երկու կիլոմետր անցնելուց հետո տրակտորը փչացավ։ Այնինչ դեռ տասը կիլոմետր էլ պետք է անցնեինք։ Թե ինչպես հասանք Վանք՝ առանձին պատմություն է։ Եվ ուսանելի։ Դրանում նույնիսկ շատ ճշգրիտ գծագրվում է Քոքսի կերպարը՝ որպես ոչ միայն նախաձեռնող ու վճռական, այլեւ, գլխավորը, գործուն, նույնիսկ հանդուգն կնոջ։ Իսկ եղավ այսպես։
Քոքսն անպայման պետք է այնտեղ ելույթ ունենար Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անունից Արցախի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի առաջին նիստում… Բայց նույնիսկ հանուն նրա հնարավոր չէր հետաձգել նստաշրջանը։ Իսկ եղանակը թռիչքային չէր։ Վերին Հոռաթաղ գյուղը ժամանման վերջին կետն էր, իսկ մինչեւ Ստեփանակերտ, ինչպես արդեն ասացի, մենք կարող էինք հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024