Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնեւում մասնակցեց արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան—Կրիստոֆ Բեյաղը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների, տարբերակման սկզբունքի եւ այլ դրույթների կարեւորությունը, որոնք հանդիսացել են վերջին երկու տարում արեւելյան գործընկերության շրջանակներում գործադրված մեր ջանքերի ուղենիշը։ Հայաստանը կարեւոր ձեռքբերումներ է արձանագրել՝ «Հորիզոն 2020»—ը, «COSME»—ն, ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի եւ «Ստեղծագործ Եվրոպա»—ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել։ Հատուկ կցանկանայի ընդգծել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք նախաստորագրել ենք եւ նախատեսում ենք ստորագրել այս տարվա նոյեմբերին, Բրյուսելում։
Հայաստանը եւ ԵՄ—ն ավարտել են 2017—2020թթ. գործընկերության առաջնահերթությունների մշակումը, եւ վաղը Երեւանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ—ի կողմից Հայաստանին տրամադրվելիք միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները։
Կան նաեւ որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։ Շարժունակությունն ու մարդկանց միջեւ շփումները, որոնք ընկած էին արեւելյան գործընկերո
...
Կարդալ շարունակությունը »