ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 12 » Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները /Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը/
09:19
Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները /Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը/

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնեւում մասնակցեց արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան—Կրիստոֆ Բեյաղը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների, տարբերակման սկզբունքի եւ այլ դրույթների կարեւորությունը, որոնք հանդիսացել են վերջին երկու տարում արեւելյան գործընկերության շրջանակներում գործադրված մեր ջանքերի ուղենիշը։ Հայաստանը կարեւոր ձեռքբերումներ է արձանագրել՝ «Հորիզոն 2020»—ը, «COSME»—ն, ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի եւ «Ստեղծագործ Եվրոպա»—ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել։ Հատուկ կցանկանայի ընդգծել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք նախաստորագրել ենք եւ նախատեսում ենք ստորագրել այս տարվա նոյեմբերին, Բրյուսելում։
Հայաստանը եւ ԵՄ—ն ավարտել են 2017—2020թթ. գործընկերության առաջնահերթությունների մշակումը, եւ վաղը Երեւանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ—ի կողմից Հայաստանին տրամադրվելիք միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները։
Կան նաեւ որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։ Շարժունակությունն ու մարդկանց միջեւ շփումները, որոնք ընկած էին արեւելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին»։
Նախարար Նալբանդյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես, նշելով. «Կցանկանայի հիշատակել Յոհաննես Հանի՝ Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին, մասնավորապես, նրանց, որոնք վերաբերում են տրանս—եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN—T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային եւ նվազեցմանը, ինչպես նաեւ գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորմանը։ Կարծում եմ, որ այս առաջարկները կարող են ներառվել մեր ապագա համագործակցության օրակարգում, որը, հուսով եմ, համալրված կլինի բազմաթիվ այլ փոխշահավետ ծրագրերով»։
Խոսելով «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթղթի մասին՝ ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ այն, հիրավի, գալիք տարիների գործողությունների ծրագիր է, որը նախանշում է արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները։
«Անշուշտ, գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների կարեւոր խնդիրներից է եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը։ Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը եւ կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը։ Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար։ Ես կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթնաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,–հավելեց Էդվարդ Նալբանդյանը։
Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ «Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել են մեր գործընկեր երկրների եւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին։ Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները։ Եվրոպական միությունը եղել եւ մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը եւ ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն»։
Հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին, Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, շեշտեց. «Կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները, չարաշահելով այս հարթակը, օրակարգի թեմայի՝ արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության մասին խոսելու փոխարեն հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով։
Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով։ 2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց ու ծերերի նկատմամբ իրականացված վայրագություններով, զոհվածների մարմինների խոշտանգումներով, ԴԱԵՇ—ի ոճով գլխատումներով։
Հուլիսի 4—ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց՝ Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR—107 համազարկային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Ի պատասխան՝ ԼՂ պաշտպանական բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994—1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաեւ կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը»։

 

Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024