Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 21
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն։ Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում։
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ–ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Ամեն անգամ, երբ ունենում ենք զոհեր, ես ցավ եմ ապրում։ Յուրաքանչյուր մարդու կյանք ինձ համար բարձրագույն արժեք է, եւ կապ չունի, թե այդ երիտասարդները որ կողմից են զոհվում»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը։ Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը։
«Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ու երազանքները, մտահոգություններն ու մարտահրավերներն արտացոլող բովանդակալի բանավեճ ծավալելու հարցում առանցքային է բազմակարծությունը։ Մ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել։
Անդրադառնալով լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127–ից նվազեցվել է մինչեւ 85–ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաեւ մասնավոր կազմակերպություններին։ Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռեւս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձեւական պահանջներ եւ այլն։ Ավելին՝ որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»։ Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1–ամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի եւ այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու եւ ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ եւ սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ եւ տեղական դերակատարների ակտիվացման համար, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։
Համաժողովին մասնակցել են նաեւ ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի եւ քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաեւ տարածքային զարգացման եւ համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու ճանապարհին, եւ այս համատեքստում կարեւորել է Եվրամիության իրական, գործնական եւ լրջագույն օգնությունը Հայաստանին ամբողջ գործընթացն իրականացնելու համար։
2016 թվականին ՀՀ 2016—2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի ռազմավարությունները։ Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ պետությունը շատ լուրջ է վերաբերվում տարածքային զարգացմանը եւ համաչափության ապահովմանը, հիշեցրել, որ կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել եւ ֆիքսել է երկրի տարածքների համաչափ զարգացումը։
«Այսօր, երբ մենք այս ամբողջ պրոցեսը հասունացրել ենք եւ արդեն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի համախմբումը խիստ կարեւոր է։ Արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ապահովելու եւ զարգացում ապահովելո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|