ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 27

Հայաստանում արդեն իրականացվում է տեղական արեւային վահանակների արտադրություն։ Դրանից բացի, կան մի քանի այլ ներդրումային ծրագրեր, որոնց նպատակն է այստեղ վահանակների արտադրություն կազմակերպելը։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։
«Կատարել ենք շուկայի ուսումնասիրություն, տեսնում ենք, որ տեղական արտադրողների առաջարկած գները ոչ միայն մրցունակ են, այլեւ որոշ չափով ավելի քիչ են, քան ներկրվող արեւային վահանակներով համակարգերի առաջարկը։ Այսինքն՝ ռեալ, տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում։ Եվ հավելյալ արժեք, որ այդ արտադրությամբ կգոյանա, թողնել ՀՀ—ում»,–ասել է Հայկ Հարությունյանը։ Հայտարարվել է 55 մեգավատ արեւային կայանի կառուցման համար մրցույթ։ Այդ մրցույթի նախաորակավորման փուլն ավարտված է։ Ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն։
«Կազմակերպությունների անունները հրապարակել ենք, կարող եք տեսնել եւ ինքներդ համոզվել, որ մասնակցել են աշխարհահռչակ, խոշորագույն ընկերություններ։ Մեզ համար շատ դրական հաջողություն էր այն, որ կարողացանք հետաքրքրություն առաջացնել նման հսկա ընկերությունների շրջանում, որ գան 55 մեգավատ կայանի համար հայտարարված մրցույթին մասնակցեն։ Սա ցույց է տալիս այն, որ գործընթացը կազմակերպվել է արդյունավետ, ճիշտ սկզբունքներով»,–ասել է նա։
Նախատեսվում է մրցույթն ավարտել 2018 թվականի առաջին եռամսյակում։ Այժմ մրցույթի փաթեթի վերջնական խմբագրական աշխատանքներն են իրականացվում։ Նախնական քննարկումներ են ընթանում նախաորակավորման փուլն անցած ընկերությունների հետ։ Սեպտեմբերին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման եւ հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ։ Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան—Իսրայել ուղիղ չվերթերի գործարկումը։
Ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Իսրայելի պատրաստակամությունը՝ Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առեւտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ։ Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը արդյունավետության բարձրացումն է բոլոր ոլորտներում։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարեւորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը եւ ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում։ Վարչապետի խոսքով, օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով։
Ց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հուլիսի 26—ի դրությամբ հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 10 հազար 500 տոննա պտուղ—բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարեղեն, 9170 տոննան՝ պտուղ»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։
Նրա խոսքերով՝ 7300 տոննան եղել է ծիրան. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 7100 տոննա պտուղ—բանջարեղեն։ Այսինքն՝ այս տարի շուրջ 67 տոկոսով ավելի պտուղ—բանջարեղեն են մթերել ընկերությունները»։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հուլիսի 26—ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ—բանջարեղեն։
Այս տարի, ըստ փոխնախարարի, արդեն 26 հազար տոննա ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա։
«Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել։ Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռեւս մնացել է պահեստավորված ծիրան»,–ասաց Ռոբերտ Մակարյանը։
Փոխնախարարը նշեց, որ աճել է նաեւ ելակի արտահանումը, մասնավորապես, հանրապետությունից արտահանվել է շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը։
Հանրապետությունից արտահանվել է նաեւ 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավելի է։ Արտահանման հիմնական երկրներն են՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 62 հազար տոննա, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս եւ Ուկրաինա։
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը այսօրվա դրությամբ խաղողի արտադրության ոլորտում խնդիրներ չի տեսնում։
«Ներկայումս իրականացվում է բերքի ծավալների մոնիթորինգ, ինչպես նաեւ ուսումնասիրվում են, թե ինչ ծավալով են պատրա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024