Հայաստան—Իրան հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում։ Կողմերը չեն բավարարվում եղածով, այլ ձգտում են էլ ավելի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։Հայաստան—Իրան հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում։ Կողմերը չեն բավարարվում եղածով, այլ ձգտում են էլ ավելի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Լրագրողների հետ հանդիպմանն իրանագետ Արմեն Իսրայելյանը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո փոխգործակցության եւ հայ—իրանական համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ են բացվել։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին տնտեսական ոլորտում մի շարք գործընթացներ են տեղի ունեցել, որոնք նպաստել են բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմանը։ «Օրինակ՝ հրաժարվեցինք վիզային ռեժիմից, որը գործում էր Հայաստանի եւ Իրանի միջեւ»,–ասել է Իսրայելյանը՝ հավելելով, որ Հայաստանում եւ Իրանում նաեւ համատեղ տնտեսական ֆորումներ են անցկացվում։ Ավելանում է նաեւ զբոսաշրջիկների հոսքը։
Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին ավելացել են։ Եթե 2015 թվականին այն կազմում էր 120–130 միլիոն դոլար (առանց նավթի ու գազի), ապա 2016 թվականին՝ արդեն մոտ 170 միլիոն դոլար։
Ըստ նրա, երկու երկրներն ամենաբարձր մակարդակներում նշել են, որ իրենց դա չի բավարարում։ Նա վստահ է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական ներդրում կունենա նաեւ Հայաստանի Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու բացումը։ Այն կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։
Նա կարեւոր է համարում նաեւ ավելի վաղ Իրանի խորհրդարանի կողմից վավերացված Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ «Մեղրի—Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին
...
Կարդալ շարունակությունը »