ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 27 » Էլեկտրաէներգիայի շուկան կազատականացվի / Հայաստանում արեւային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են/
11:09
Էլեկտրաէներգիայի շուկան կազատականացվի / Հայաստանում արեւային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են/

Հայաստանում արդեն իրականացվում է տեղական արեւային վահանակների արտադրություն։ Դրանից բացի, կան մի քանի այլ ներդրումային ծրագրեր, որոնց նպատակն է այստեղ վահանակների արտադրություն կազմակերպելը։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։
«Կատարել ենք շուկայի ուսումնասիրություն, տեսնում ենք, որ տեղական արտադրողների առաջարկած գները ոչ միայն մրցունակ են, այլեւ որոշ չափով ավելի քիչ են, քան ներկրվող արեւային վահանակներով համակարգերի առաջարկը։ Այսինքն՝ ռեալ, տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում։ Եվ հավելյալ արժեք, որ այդ արտադրությամբ կգոյանա, թողնել ՀՀ—ում»,–ասել է Հայկ Հարությունյանը։ Հայտարարվել է 55 մեգավատ արեւային կայանի կառուցման համար մրցույթ։ Այդ մրցույթի նախաորակավորման փուլն ավարտված է։ Ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն։
«Կազմակերպությունների անունները հրապարակել ենք, կարող եք տեսնել եւ ինքներդ համոզվել, որ մասնակցել են աշխարհահռչակ, խոշորագույն ընկերություններ։ Մեզ համար շատ դրական հաջողություն էր այն, որ կարողացանք հետաքրքրություն առաջացնել նման հսկա ընկերությունների շրջանում, որ գան 55 մեգավատ կայանի համար հայտարարված մրցույթին մասնակցեն։ Սա ցույց է տալիս այն, որ գործընթացը կազմակերպվել է արդյունավետ, ճիշտ սկզբունքներով»,–ասել է նա։
Նախատեսվում է մրցույթն ավարտել 2018 թվականի առաջին եռամսյակում։ Այժմ մրցույթի փաթեթի վերջնական խմբագրական աշխատանքներն են իրականացվում։ Նախնական քննարկումներ են ընթանում նախաորակավորման փուլն անցած ընկերությունների հետ։ Սեպտեմբերին հայտարարվելու է բուն մրցույթը։ Կսահմանվի 3 ամիս հայտերը ներկայացնելու համար։ Նպատակ է դրված, որ տարվա վերջին արդեն պարզ լինի հաղթող սակագինը, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակում վերջնական պայմանագրերը կնքվեն։
Ընթացիկ տարում միաժամանակ ակտիվ քննարկումներ են ընթացել երկրաջերմային հորատման ծրագրի արդյունքներով կազմված ֆինանսատեխնիկական հիմնավորումների հետ կապված։ Հայկ Հարությունյանը նշել է, որ ներդրողների հետ ակտիվ քննարկման փուլում են։
«Փորձում ենք հասկանալ՝ այն ռեսուրսը, որ գտել ենք, տնտեսապես որքանո՞վ է շահավետ, եւ ի՞նչ սակագնով կարելի է համակարգային կայան կառուցել։ Ներկայում բազմաթիվ հանդիպումներ են անցկացվում»,–հավելել է փոխնախարարը։
Հայկ Հարությունյանը նշել է, որ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման եւ միջպետական առեւտրի զարգացման միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը։
«Այս ծրագրով նախատեսվում է անցում կատարել շուկայի ազատական նոր մոդելի, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել ներքին շուկան եւ խթանել արտահանումը։ Միաժամանակ ներկայացվել է նաեւ էներգետիկայի, լիցենզավորման, ներքին տուրքի մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը»,–ասել է Հայկ Հարությունյանը։
Նա տեղեկացրել է, որ մշակվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու օրենքի նախագիծը։
«Այստեղ ճշտում մտցնեմ, որ սա առաջին էներգաբլոկն է, որը չի շահագործվում։ Երկրորդ էներգաբլոկի համար ներկայացվել է արդեն շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման եւ դրանից բխող միջոցառումների իրականացման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սա արդեն հստակեցում է մտցնում ներդրումային ծրագրի մեջ, որը փոփոխության է ենթարկվել հետազոտությունների առաջին փուլի արդյունքում։ Մենք այստեղ իրականացրել ենք երկու պլանային վերանորոգում, երկրորդն ավարտվեց այս տարվա հուլիսի սկզբին։ Ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի»,—ասել է փոխնախարարը։
Ընթացիկ տարում մշակվել է ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախարարությունը մանրամասներ կներկայացնի նախագծի հաստատումից հետո։
Հայկ Հարությունյանն ընդգծել է, որ բավական լայն աշխատանք է տարվել չգազաֆիկացված համայնքների համար էներգամատակարարման այլընտրանք փնտրելու, ծախսերի հաշվարկման գործում։
«Արդեն ունենք հստակ պատկերացում, թե բոլոր այն 280 չգազաֆիկացված համայնքներում արեւային ջրատաքացուցիչներ, արեւային վահանակներ տեղադրելու համար ինչ միջոցներ են անհրաժեշտ։ Համեմատել ենք գազաֆիկացման ծախսերի հետ։ Ներկայում բանակցում ենք դոնորների, կառավարության հետ, որպեսզի ճիշտ, արդյունավետ ֆինանսական գործիք ներդնենք, որ տաք ջրամատակարարման հարցը կարգավորվի»,–ասել է Հայկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ արդեն ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 424 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024