ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 27 » Փոխգործակցության ամրապնդման լայն հեռանկարներ /Կարեւորվել են Իսրայելի հետ փորձի փոխանակումը եւ ներդրումային ծրագրերի իրականացումը/
11:09
Փոխգործակցության ամրապնդման լայն հեռանկարներ /Կարեւորվել են Իսրայելի հետ փորձի փոխանակումը եւ ներդրումային ծրագրերի իրականացումը/

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման եւ հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ։ Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան—Իսրայել ուղիղ չվերթերի գործարկումը։
Ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Իսրայելի պատրաստակամությունը՝ Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առեւտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ։ Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը արդյունավետության բարձրացումն է բոլոր ոլորտներում։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարեւորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը եւ ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում։ Վարչապետի խոսքով, օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով։
Ցախի Հանեգբին համակարծիք է եղել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, եւ Իսրայելի կառավարությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024