ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 16:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 15 » Բարձր գնահատական բարեկամ երկրի աջակցությանը /Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն/
09:24
Բարձր գնահատական բարեկամ երկրի աջակցությանը /Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն/

 


Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն։
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին։
Այցի պատեհ առիթով եւս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ։ Հանրապետության նախագահը դեսպան Շարպանտիեին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին։
Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ—ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու եւ խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարեւորել սերտ փոխգործակցությունը նաեւ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում։
Դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար։
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։
«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ—ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման եւ խորացման համար։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։
Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ—ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության։
Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը։
Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց եւ բարօրություն»,–ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024