ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 15 » Պետք է իրացնել չօգտագործված մեծ ներուժը /Հայ—ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը՝ քննարկման առարկա/
09:24
Պետք է իրացնել չօգտագործված մեծ ներուժը /Հայ—ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը՝ քննարկման առարկա/

Հանրապետության նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում երեկ անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային եւ հեռանկարին։ Հայ—ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի եւ ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ եւ միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ—ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։
Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հաստատվել է ամուր գործընկերային կապ։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, եւ այս համագործակցությունը բերել է նրան, որ այսօր երկու երկրների միջեւ գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ։
«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, եւ ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի։ Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում։
Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, եւ այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800—ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում։ Կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»—ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար։ Հանքարդյունաբերության ոլորտում եւս «Լիդիան Ինթերնեյշնլը» լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ։
Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձեւավորվել համագործակցություն, եւ այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, իհարկե, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է։
Ուզում եմ նաեւ անպայման գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության օգտակար աշխատանքը Հայաստանում, որը այս տարիների ընթացքում մշտապես եղել է բարեփոխումներին օժանդակող։ Անշուշտ, մենք չպետք է մոռանանք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը, որը եւս սերտ առնչություն ունի տնտեսության հետ. կադրերի պատրաստման լավ օջախ եւ դարբնոց է։ Այստեղ էլ շատ կարեւոր է, որ այդ համալսարանը մշտապես զարգացում է ապրում։
Այնուհանդերձ, ինչպես բոլոր հարաբերություններում, մեզ դեռեւս չի բավարարում այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացվածության մակարդակը, հաշվի առնելով այդ երկրի պատրաստակամությունը եւ, անշուշտ, մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում։
Պարո՛ն դեսպան, ես կցանկանայի, որ Դուք խոսեք այն աշխատանքի մասին, որ իրականացվում է տնտեսական համագործակցության ոլորտում, իհարկե, նաեւ այն ծրագրերի, որ կխթանեն զարգացումը»,–ասել է հանրապետության նախագահը։
Շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Հովհաննիսյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանը միտված ծրագրերը։ Հանրապետության նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024