ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 17:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 23 » Լարված ու պատասխանատու աշխատանքի ժամանակը /Ազգային ժողովը  64 կողմ, 31 դեմ ձայներով ընդունել է ՀՀ կառավարության ծրագիրը/
09:44
Լարված ու պատասխանատու աշխատանքի ժամանակը /Ազգային ժողովը  64 կողմ, 31 դեմ ձայներով ընդունել է ՀՀ կառավարության ծրագիրը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաստաթղթի վերաբերյալ։
Կարեն Ավագյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը շատ հստակ է, այն ուղղված է երկրի անվտանգության ապահովմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Նա կարեւորել է բարձրագույն կրթության, առողջապահության, գիտության ոլորտներում նախատեսված փոփոխությունների իրականացումը։ Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել կառավարության ծրագիրը, որը, ըստ նրա, որակական բարձր հատկանիշներով էապես տարբերվում է նախորդ ծրագրերից։ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ առկա է նաեւ բավարար քաղաքական կամք՝ իրականացնելու ծրագրային բոլոր դրույթները։ Աղվան Վարդանյանը գործնական է գնահատել ծրագիրը եւ նշել, որ այն տարբերվում է իր հստակությամբ եւ տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխիչ միջոցառումներով։
Ծրագրի վերաբերյալ դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարեւորել է ծրագրային առաջնահերթությունների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, արդար ու թափանցիկ կադրային քաղաքականության իրականացումը։ Նա գործնական է գնահատել ծրագիրը եւ համոզմունք հայտնել, որ առկա է բավարար քաղաքական կամք այն իրականացնելու համար։ Խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցին։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերլուծել է կառավարության նախորդ՝ 2012—2017 թվականների ծրագրի իրականացման գործընթացը եւ կարծիք հայտնել, թե այն հիմնականում չի իրագործվել։ Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ ժողովրդագրական խնդիրների, աղքատության կրճատման, բանակաշինության եւ այլ հարցերի մասին, քննադատել տարբեր ոլորտներում իշխանությունների վարած քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու ծրագրին։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Նա եւս անդրադարձել է կառավարության նախորդ ծրագրին եւ կարծիք հայտնել, թե դրա ծրագրային բոլոր դրույթները ձախողված են։ Ներդրումների վերաբերյալ խոսելով՝ նա նշել է, որ դրանց ներգրավմանը խոչընդոտում է քաղաքական որոշումների կայացման մեխանիզմի կարգավորված չլինելը։ Պարոն Մելքումյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող քայլերին, մատնանշել առկա խնդիրները։ «Տեսանելի չեն նաեւ կառավարության ծրագրի իրականացման քաղաքական երաշխիքները»,–ասել է Միքայել Մելքումյանը եւ հավելել, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության դրական տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա գնահատմամբ՝ ծրագիրն իրատեսական է, կառուցողական եւ «Հանրապետական» խմբակցությունն ավելի քան համոզված է, որ միասնական աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել հաջողության եւ իրականացնել այն գործնականում։ Ըստ նրա՝ ծրագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները, եւ այն կարող է երկիրը տանել զարգացման ճանապարհով։ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին։
ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին ծրագրի շահագրգիռ եւ կառուցողական քննարկման, քննադատության, ինչպես նաեւ առաջարկների համար։ Վարչապետն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած դիտողություններին, տվել պարզաբանումներ՝ նշելով, որ դրանք երբեմն դուրս են եկել աշխատանքային սահմաններից, ունեցել զգացմունքային շեշտադրումներ։ Ըստ ՀՀ վարչապետի՝ կառավարության ծրագիրն իրագործելի է, իրատեսական, հստակ պատկերացվում են անելիքները, ուստի նա կոչ է արել խորհրդարանին քվեարկել խղճի մտոք՝ չելնելով միայն քաղաքական նկատառումներից։
«ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը քվեարկության արդյունքում ընդունվել է 64 կողմ, 31 դեմ ձայներով։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հուլիսի 6—ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան։ 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 302 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024