Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 05
ԱՄՆ խաղաղության կորպուսը նշում է Հայաստանում ծավալած գործունեության 25–ամյակը։ Հենց նույն օրը տեղի ունեցավ ծրագրի նոր խմբի կամավորների երդմնակալության արարողությունը։ 42 ամերիկացի կամավոր շուտով մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ՝ երկու տարվա ընթացքում աշխատելու տեղի դպրոցների, համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով նպաստել համայնքային զարգացմանը։
Կամավորների երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ծրագրի ներկա եւ նախկին կամավորները, Վաշինգտոնից ժամանած Խաղաղության կորպուսի ղեկավարության ներկայացուցիչները եւ այլք։
Դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ սա առանձնահատուկ օր է ոչ միայն իր, ԱՄՆ դեսպանատան, Խաղաղության կորպուսի, այլեւ Հայաստանի ժողովրդի համար։
«Այսօր տեղի է ունենում կորպուսի 25—րդ խմբի երդմնակալության արարողությունը, զուգահեռ նշում ենք նաեւ կորպուսի գործունեության 25–ամյակը։ Հատկանշական է, որ այսօր նաեւ երդվելու է ԱՄՆ—ից ժամանած 1000—րդ կամավորը, ով աշխատելու է եւ ծառայելու է Հայաստանում, ուստի սա շատ կարեւոր եւ հիշարժան պահ է։ Տարբեր տարիքի կամավորներ են Հայաստան ժամանում եւ ծանոթանում են հայկական մշակույթի առանձնահատկություններին, այնուհետեւ ԱՄՆ վերադառնալուց հետո ներկայացնում են իրենց սովորածն ու տեսածը։ Այդպես ձեւավորվում է մի խումբ, որը հանդես է գալիս հայ—ամերիկյան հարաբերությունների ամրապնդման դիրքերից»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին նույնպես ժամանել է Հայաստան՝ արարողությանը մասն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սոցիալ—դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ, Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին, բարձր գնահատել նրա գործունեությունը հայ—գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում եւ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման ուղղությամբ նրա հետեւողական ջանքերի համար։ «Հարգելի՛ պարոն Նիթան, Հայաստանում քաջածանոթ են Ձեր գործունեությանը, հատկապես, ինչ վերաբերում է պատմական արդարության վերականգնման եւ իրերն իրենց անունով կոչելու Ձեր ջանքերին։ Ձեր պարագայում դա առավել քան գնահատելի է, որովհետեւ Դուք, լինելով Գերմանիա—Թուրքիա հարաբերությունների զարգացման կողմնակից, այդուհանդերձ, շատ հստակորեն Ձեր ձայնը բարձրացրիք եւ պայքարեցիք, որպեսզի Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ այդպիսով Ձեր ներդրումն ունենալով ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում»,–ասել է հանրապետության նախագահը։
Հանդիպման ժամանակ նախագահը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով։
Դիթմար Նիթանը հանրապետության նախագահից շնորհակալությամբ ընդունելով բարձր պարգեւը՝ մեջբերել է հայտնի ցեղասպանագետ Էլի Վիզելի խոսքերը՝ «Ով մոռանում է զոհերին՝ սպանում է նրանց երկրորդ անգամ» եւ ընդգծել, որ, իր համոզմամբ, բոլորը պետք է ջանան ներդրում ունենալ աշխարհում խաղաղության, փոխըմբռնման, հաշտության հաստատման եւ արդարության վերականգնման գործում։ Նա
...
Կարդալ շարունակությունը »
|
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Սոցիալ—դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Մեկ տարի առաջ հենց նույն օրը՝ հունիսի 2—ին, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որի հեղինակներից մեկը հենց Դիթմար Նիթանն էր, ում պայքարը տեւել է տարիներ։
Պատգամավորը վստահ է՝ պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության փաստը կոծկելուն ուղղված բոլոր փորձերը անարդյունք էին, քանի որ, նրա խոսքով, հնարավոր չէր պարզապես թաքցնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը։
«Որպես Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր՝ իմ պարտքն են համարել, որ Գերմանիան ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը՝ հստակ նշելով այդ եզրույթը, այլեւ իր համապատասխանատվությունը 1915 թվականի իրադարձություններում։ Մեզ համար կարեւոր էր իրերն իրենց անուններով կոչելը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով, որ ամբողջական գործընթացը դեռեւս ավարտված չէ։
Դիթմար Նիթանը սա փուլային հաղթանակ է համարում, քանի որ առաջիկայում եւս կան անելիքներ։
«Հետագա տարիների աշխատանքը ուղղված պետք է լինի Գերմանիայում պատմության դասագրքերում թեման ներառելուն։ Դուք գիտեք, թե որքան նյութեր կան Գերմանիայի պետական արխիվներում, եւ այս թեման լուսաբանելու համար դեռ շատ անելիքներ կան»,–ասաց նա։
Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի արձագանքին եւ ճնշումներին՝ պատգամավորը նշեց, որ այժմ Թուրքիայի հասարակությունն իր քայլերով եւ մտածելակերպով շ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|