ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 19

Հայաստանի ՀՆԱ—ի աճը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Ես կարծում եմ, որ սա բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա համար մենք թիրախավորել ենք 3.2 տոկոս ՀՆԱ—ի աճ եւ բազմիցս կրկնել ենք, որ 3.2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
ՀՆԱ—ի աճին հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների եւ առեւտրի ճյուղերը։ «2017թ. հունվար—ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս։ Տնտեսական ակտիվությանը եւս հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների ճյուղերը։ Առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշների էական նվազում մենք չենք ակնկալում»,– հայտնեց նախարարը։
Արտահանումը շարունակում է դրսեւորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ։ Վարդան Արամյանի խոսքով՝ հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 16 տոկոսից մի փոքր ավելի արտահանման ցուցանիշ, իսկ ներմուծման ցուցանիշը կազմել է 14 տոկոսից մի փոքր ավելի։ Սա նշանակում է, որ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը։
Վարդան Արամյանը Հայաստանի կառավարության կողմից տարեկան 5 տոկոս տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր։ Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ կառավարությունը նոր ծրագրով առաջարկելու է տնտեսական աճի համար տարեկան թիրախ սահմանել 5 տոկոսը, նշեց, որ իրենք չեն վախենում իրենց առջեւ բարձր ցուցանիշներ դնելուց։ «Գիտեք, որ մենք այս տարվա համար տնտեսական աճի նվազագույն շեմ ենք սահմանել 3.2 տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2017—Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43—րդ տեղը) համեմատությամբ բարելավել է իր դիրքերը 5 կետով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։
2008 թվականից սկսած ՀՀ կառավարությունը հաստատում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերը, որոնք ուղղված են երկրում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։ Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատականներում։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրերում ներառված են հատկապես այնպիսի միջոցառումներ, որոնք նախատեսում են Հայաստանի դիրքերը էականորեն բարելավել։ 
«Այս առումով մենք ուժեղ ենք պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերով, վարկերի ստացման եւ պայմանագրերի կիրառմամբ։ Թույլ ենք միջազգային հաշվետվությունների, սնանկացման վարույթների, այսինքն՝ առողջացման համար նախատեսված ընթացակարգերի առումով, ինչպես նաեւ քաղաքաշինական թույլտվությունների ստացման ու էլեկտրականության միացման առումով, այսինքն՝ այն ծառայություններով, որոնք նոր ստեղծվող բիզնեսի համար ապահովում են շինարարական թույլտվության ստացման եւ հանրային ծառայություններին միանալու ընթացակարգերը։ Այս վերջին չորսը մեզ համեմատաբար մտահոգվելու տեղիք են տալիս, եւ այս առումով անելիքներ ունենք»,—ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ գնահատման գործընթացը կախված է երկու գործոնից՝ քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ տնտեսավարող սուբյեկտի համար, օրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024