ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 10:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 19 » Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5.7 տոկոս /Հայաստանի ՀՆԱ—ի աճը 2017թ. առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս/
09:23
Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5.7 տոկոս /Հայաստանի ՀՆԱ—ի աճը 2017թ. առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս/

Հայաստանի ՀՆԱ—ի աճը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Ես կարծում եմ, որ սա բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա համար մենք թիրախավորել ենք 3.2 տոկոս ՀՆԱ—ի աճ եւ բազմիցս կրկնել ենք, որ 3.2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
ՀՆԱ—ի աճին հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների եւ առեւտրի ճյուղերը։ «2017թ. հունվար—ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս։ Տնտեսական ակտիվությանը եւս հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների ճյուղերը։ Առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշների էական նվազում մենք չենք ակնկալում»,– հայտնեց նախարարը։
Արտահանումը շարունակում է դրսեւորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ։ Վարդան Արամյանի խոսքով՝ հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 16 տոկոսից մի փոքր ավելի արտահանման ցուցանիշ, իսկ ներմուծման ցուցանիշը կազմել է 14 տոկոսից մի փոքր ավելի։ Սա նշանակում է, որ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը։
Վարդան Արամյանը Հայաստանի կառավարության կողմից տարեկան 5 տոկոս տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր։ Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ կառավարությունը նոր ծրագրով առաջարկելու է տնտեսական աճի համար տարեկան թիրախ սահմանել 5 տոկոսը, նշեց, որ իրենք չեն վախենում իրենց առջեւ բարձր ցուցանիշներ դնելուց։ «Գիտեք, որ մենք այս տարվա համար տնտեսական աճի նվազագույն շեմ ենք սահմանել 3.2 տոկոսը, որը պետք է իրագործենք։ Սակայն մի քանի անգամ ասել ենք, որ դա բավարար չէ, որպեսզի կարողանանք մեր երկրում առկա սոցիալական խնդիրները լուծել։ Որպեսզի կարողանանք լուծել այդ խնդիրները, պետք է հավակնենք ավելի մեծ տնտեսական աճի, ինչը մենք անում ենք։ Կհաջողվի՞ դա մեզ, ցույց կտա ժամանակը»,–ընդգծեց նախարարը։
Վարդան Արամյանն ընդգծեց, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ապահովելու համար հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել։ Անդրադառնալով ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, որ կառավարությունը նաեւ առաջարկելու է 5 տարվա կտրվածքով 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, նախարարը նշեց, որ դա վերցված է մայիսի 18—ին Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որում նա կառավարության առաջ նման հանձնարարական է դրել։ «Ես կարծում եմ, որ հարկավոր է ուշադրություն դարձնել հանրապետության ղեկավարի ելույթի այն հատվածին, որում ներկայացվում է, թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսությունը։ Նախագահը խոսում է մեր տնտեսության մրցունակության մասին։ Իսկ եթե մենք կարողանում ենք կառուցել մրցունակ տնտեսություն, դա իր հերթին հանգեցնելու է տնտեսական աճի։ Իսկ եթե արձանագրում ենք տնտեսական աճ, չենք կարող մոռանալ սոցիալական խնդիրների մասին»,–եզրափակեց Վարդան Արամյանը։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարությունն ավելի քիչ ծախսեր է կատարել, քան նախատեսված էր։
«Մենք առաջին եռամսյակում 26 միլիարդ դրամով ավելի քիչ գումար ենք ծախսել, քան ծրագրավորել էինք։ Ապրիլ եւ մայիս ամիսներին ծախսերը կատարվել են այնքան, որքան ծրագրել էինք»,–նշեց նախարարը։
Վարդան Արամյանը ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարարության նոր պաշտոնական կայքը՝ ասելով, որ դրա գործարկումն ուղղված է հասարակության վստահության ամրապնդմանը եւ հասարակություն—գերատեսչություն համագործակցության արդյունավետության ապահովմանը. «Նոր պաշտոնական կայքը ժամանակակից մոտեցումներով պատրաստված արագագործ եւ ծավալուն կայք է՝ ընդլայնման եւ խորացման հնարավորությամբ։ Այն նաեւ հնարավորություն է տալիս տարանջատել տեղեկատվության տեսակները եւ առանձնահատկությունները՝ միեւնույն ժամանակ պահպանելով ընդհանուր տրամաբանությունն ու մոտեցումները»։
Նոր կայքի կարեւոր նորամուծություններից մեկն է «Վեբինար» հարթակը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել առավել կարեւոր եւ արդիական թեմաների օպերատիվ արձագանքումը եւ լուսաբանումը, ինչպես նաեւ մասնագիտական, լրատվական, հանրային քննարկումները։
Կայքի ստեղծման ժամանակ շեշտադրում է կատարվել տեղեկատվության հասանելիության սկզբունքի վրա։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024