Գլխավոր էջ » 2017»Հունիս»7 » Քննարկվել են Արարատի եւ Արմավիրի մարզերի զարգացման ներդրումային նոր ծրագրերը
09:37
Քննարկվել են Արարատի եւ Արմավիրի մարզերի զարգացման ներդրումային նոր ծրագրերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության եւ մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը եւ այլն։
Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների եւ ֆինանսական գնահատականների վերաբերյալ։ Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշների հիման վրա։ Կարեն Կարապետյանը կարեւորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի եւ հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները։