ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 14 » Խոշոր ներդրում էներգետիկ ոլորտում /Նախագահը ծանոթացավ Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրին/
12:17
Խոշոր ներդրում էներգետիկ ոլորտում /Նախագահը ծանոթացավ Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրին/

Սերժ Սարգսյանը երեկ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա գտնվեց «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվեց, որ «Տաշիրը» Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ 
Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվեց, թե ինչ միջոցների հաշվին եւ ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական։
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ «Տաշիրի» գործընկեր միջազգային ֆինանսական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի ներկայացման ավարտին տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ—ի եւ ֆինանսական գործընկերների միջեւ։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը լրագրողներին հայտնեց, որ ներդրումների ծրագիրը ներառում է երկու ուղղություն՝ բաշխիչ ցանցեր եւ էլեկտրական էներգիայի արտադրության ոլորտ։
«Առաջիկա տարիներին շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցերում» էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցման եւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ։ Չնայած «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ՓԲԸ—ի գրանցած ֆինանսատնտեսական էական հաջողություններին՝ ընկերության հիմնական միջոցները 85 եւ ավելի տոկոսով մաշվածություն ունեն, արդիականացման անհրաժեշտություն կա։ Կատարվելիք աշխատանքներից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային բարձր չափանիշներին»,–հավելեց Կ. Դարբինյանը։
Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015 թվականից մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, 2016 թվականից բանակցություններ է վարել միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ։ Ներկայումս ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով։ Ստորագրվել է նաեւ փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական զարգացման բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով։ Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մոտակա տարիներին այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։
«Հիդրոէներգետիկայի ոլորտում կարեւորագույն ներդրումը «Շնող» ՀԷԿ—ի կառուցումն է, նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար։ ՀԷԿ—ի կառուցումը թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ—ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչեւ 460 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի 5—6 տոկոսը։ Կայանը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի հյուսիսային մասում։ Ծրագրին իրենց մասնակցությունը կունենան ամերիկյան «Ռոբբինս» ընկերությունը եւ Համաշխարհային բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիան։ Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող» ՀԷԿ—ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում»,– ասաց Կ. Դարբինյանը։
 Նա վստահեցրեց, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումը կկատարվի առանց սակագնային բեռի ավելացման. նա նշեց, որ դա եղել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի առաջին պայմանը։ 
Նա նաեւ շեշտեց, որ ընկերության խոշոր այս ներդրման արդյունքում նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի ստեղծում. «Մեր առջեւ խնդիր ենք դրել լուծել էկոլոգիական ու սոցիալական բնույթի հարցեր։ Ներդրումային ծրագրի շրջանակներում օգտագործվող սարքավորումների մոտ 80 տոկոսի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում։ Նախնական գնահատականով՝ խոսքը 2 հազար 500 նոր աշխատատեղի մասին է»։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024