ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին։ «Կարծում եմ՝ այն ջղաձիգ շարժումները, որոնք տեսանք Բաքվում նախագահների հանդիպումից հետո, խոսում են այն մասին, որ այդ հանդիպումն ամենեւին էլ, համենայնդեպս, Ադրբեջանի նախագահին ձեռք չի տալիս»,–ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո շփման գծում ստեղծված լարված իրավիճակը։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի երազանքն ու նպատակն է քանդել բանակցային ձեւաչափը. «Միջնորդները ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ են, որոնց առաքելությունն է նաեւ խաղաղության պահպանումը։ Տվյալ պարագայում իրենք մի կողմից առաքելություն ունեն՝ պահպանել խաղաղություն աշխարհի ցանկացած կետում, մյուս կողմից միջնորդ են, հասկանալի է՝ դա ինչ զսպաշապիկ է Ադրբեջանի համար, որը ձգտում է ուժային լուծումների, դրա համար ամեն կերպ ուզում է ազատվել այդ ֆորմատից։ Մենք իրենց ջրաղացին ջուր չլցնենք։ Եթե հարցը չի լուծվում, միջնորդները մեղավոր չեն, այլ՝ Ադրբեջանը, եթե կրակում են, ինչպե՞ս կարելի է դրա համար մեղադրել միջնորդներին»։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի լինի, մինչեւ չլինի վստահություն, իսկ վստահության բաղկացուցիչ մասն է չկրակելը, չսադրելը։
Լրագրողի դիտարկմանը, թե Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հարցը ժնեւյան հանդիպմանը չի բարձրացվել, Շ. Քոչարյանը հիշեցրել է 1995 թվականին ձեռք բերված՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ եռակողմ պայմանավորվածությունը՝ զինադադարի մասին. «Այդ պայմանավորվածությու
...
Կարդալ շարունակությունը »