Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։ Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար եւ մշակութային ոլորտներում։ Նախագահներ Սարգսյանը եւ Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ, գործընկերներ,
Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում։ Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում։ Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ։ Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում եւ տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է։ Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել։
Դուք այս անգամ ժամանել եք «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ։ Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցում ենք։ Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, այնտեղ եւս մ
...
Կարդալ շարունակությունը »