ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 22

Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի նախագահի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ կարգավորելու իր ձգտման մասին։
Երեկ Երեւանում պաշտոնական այցով ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրանք ընդամենը խոսքեր են եւ տարբեր օրինակներ բերելով՝ հիշեցրեց, թե Բաքուն ինչպես է հրաժարվել տարբեր պայմանավորվածություններից։
«Խնդիրն այն է, որ խոսքերը գործից չտարբերվեն։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ձեզ հիշեցնեմ կարգավորմանն ուղղված ամբողջ գործընթացի մի քանի այդպիսի փուլ։ Կազան. մենք նախքան Կազանը երեք—չորս անգամ հանդիպել էինք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով, որպեսզի համաձայնեցնեինք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացնեինք նախագահներին։
Եվ գագաթնաժողովից անմիջապես առաջ, նույնիսկ ոչ թե անմիջապես, այլ տասը օր առաջ մենք ստացանք, ինչպես եւ պայմանավորվել էինք, ուղեկցող նամակը, այդ թվում եւ տեքստերը, որտեղ մեր միջնորդի՝ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պարզ գրված էր, որ ինչպես եւ պայմանավորվել էինք, տեքստում փոփոխություններ չեն մտցվելու։
Սակայն, ինչպես գիտեք, դրա մասին մենք բազմիցս ասել ենք, որ ադրբեջանցիները Կազան եկան տասը, իրականում նույնիսկ տասներկու փոփոխություններով։ Այսինքն՝ պայմանավորվածություններից հետքայլ կատարեցին։
Բայց դա առաջին անգամ չէր։ Մինչեւ Կազանը նույնը եղավ Սոչիում՝ 2011 թվականի մարտին, դրանից առաջ Աստրախանում՝ հոկտեմբերին, 2010 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի չեմ խորանա պատմության մեջ։ Դա կրկնվեց նաեւ հետագայում։ Որպեսզի չանդրադառնամ բոլոր հանդիպումներին եւ գագաթնաժողովներին, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված՝ «Հայաստան—Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացումը, որին ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը։
Ցուցահանդեսը բացել են ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը։ Նշվել է, որ ցուցահանդեսի բացման կապակցությամբ իրենց ողջույնի ուղերձներն են հղել ՀՀ եւ ՌԴ նախագահները։
Սերժ Սարգսյանի ուղերձում նշված է.
«Հարգելի բարեկամներ,
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցադրության խորագիրն արտահայտում է մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության իրական բնույթը։ Անցած քառորդ դարի ընթացքում հայ—ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի՝ ներառելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։ Ձեւավորվել է պատկառելի իրավապայմանագրային բազա։ Դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի ստորագրման 20—ամյակը մենք նշեցինք ընթացիկ տարվա օգոստոսին, եւ 21—րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։
Հայ—ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ։ Շահագրգիռ կերպով զարգացնում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը միջազգային հարթակում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում։ Համատեղ ջանքերով ամրապնդում ենք հաջող գործընկերությունը պաշտպանական եւ ռազմատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ—ի եւ ՌԴ—ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։
«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային։ Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետեւ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,–ասել է նախագահ Սարգսյանը՝ այդ ամենում կարեւորելով ակտիվ փոխայցելությունները, որոնց շրջանակներում միայն վերջին մի քանի ամիսներին Հայաստան են այցելել ՌԴ կառավարության նախագահը, արդյունաբերության, կրթության, առողջապահության նախարարները, այս օրերին կայանում է արտգործնախարարի այցը։
Հանրապետության նախագահը նշել է նաեւ համատեղ անցկացված բազմաթիվ միջոցառումները՝ Հայ—ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, Հայ—ռուսական երիտասարդական համաժողովը, ամսվա սկզբին անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30—րդ նիստը։
Նշելով, որ հայ—ռուսական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, նախագահն ընդգծել է, որ այսուհետ եւս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024