ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 17:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 22 » Հետեւողականորեն զարգացող ու ամրապնդվող հարաբերություններ / Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին/
14:43
Հետեւողականորեն զարգացող ու ամրապնդվող հարաբերություններ / Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ—ի եւ ՌԴ—ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։
«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային։ Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետեւ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,–ասել է նախագահ Սարգսյանը՝ այդ ամենում կարեւորելով ակտիվ փոխայցելությունները, որոնց շրջանակներում միայն վերջին մի քանի ամիսներին Հայաստան են այցելել ՌԴ կառավարության նախագահը, արդյունաբերության, կրթության, առողջապահության նախարարները, այս օրերին կայանում է արտգործնախարարի այցը։
Հանրապետության նախագահը նշել է նաեւ համատեղ անցկացված բազմաթիվ միջոցառումները՝ Հայ—ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, Հայ—ռուսական երիտասարդական համաժողովը, ամսվա սկզբին անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30—րդ նիստը։
Նշելով, որ հայ—ռուսական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, նախագահն ընդգծել է, որ այսուհետ եւս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ։
Արտգործնախարար Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները, ում հետ Հայաստանի նախագահն օրերս պաշտոնապես բացեց «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը»՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով։
Նախարարը հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում գործընկերոջ հետ ունեցած հանդիպման եւ քննարկումների արդյունքները։
«Ձեզ հետ միասին այսօր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 20—ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը մասնակցելուց բացի, մենք Էդվարդ Նալբանդյանի հետ շատ մանրամասն բանակցություններ ենք վարել, ելույթ ենք ունեցել զանգվածային լրատվության միջոցների առջեւ, դիտարկել ենք մեր դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության բոլոր ոլորտները, ինչի մասին Դուք բավականին հանգամանալից նշեցիք։ Չեմ կրկնվի, քանի որ իրականում չկա մարդկային գործունեության որեւէ ոլորտ, որում Ռուսաստանն ու Հայաստանը չունենան գործնական փոխգործակցության ոչ թե ձեւական, այլ իրական մեխանիզմ։ Այն, որ Դուք բարձր եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում մեր համագործակցությունը, մեզ համար մեծ պատիվ է։ Կաշխատենք արդարացնել Ձեր եւ Ռուսաստանի նախագահի վստահությունը»,–հանրապետության նախագահի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024