ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 17

Մրցանակի արժանանալու կապակցությամբ իր շնորհակալական խոսքն է հղել մրցանակակիր Թոնի Ֆադելը։
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին, հանձնաժողովին՝ մրցանակին առաջադրելու եւ իրեն ՀՀ նախագահի մրցանակին արժանացնելու համար։
«Դուք իսկապես հավատում եք, որ կարող եք ձեր երկիրն հասցնել ապագայի հանգրվանին։ Հաջողության միջավայր ստեղծելու համար կան երեք գործոններ, որոնցից առաջինը կրթությունն է՝ բոլոր հարթություններում։ Այսօր աշխարհն ավելի արագ է փոխվում, իսկ տեխնոլոգիայի միջոցով զարգացումը միայն ու միայն արագանալու է, աշխարհի քաղաքացիները դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց կրթությամբ, այլ նաեւ ամենօրյա կենսափորձով։ Ցանկացած ծրագիր, որը կստեղծեք, որպեսզի շարունակաբար ձեզ եւ ձեր քաղաքացիներին կրթեք, այնքան ավելի լավ կլինի ձեր տնտեսության համար, եւ այդ պարագայում կլինի նոր զարգացումների հնարավորություն»,–ասաց Թոնի Ֆադելը։
Նրա խոսքով, երկրորդ գործոնը վերաբերում է պետական կառավարմանը եւ կառավարման միջոցով առաջնորդելուն։ Ֆադելի համոզմամբ՝ այսօր ՀՀ կառավարությունն ունակ է, կարող է ոչ միայն նոր տեխնոլոգիաները կառավարության ներսում կիրառել, այլ նաեւ ստեղծել օրենքներ եւ պետություն—մասնավոր գործընկերության միջոցով ձեւակերպել թվային հասարակության էությունը, տվյալների մատչելիությունը բնակչության բոլոր խմբերի համար։ «Կարծում եմ, հավատացած եմ, որ Հայաստանը դա ունի, նախագահի հետ խոսելուց հետո ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբեւէ չի տեսել, քանի որ դուք այստեղ ունեք միկրոտիեզերք։ Եթե դիտարկեք ձեր ձեռնարկությունները, իրենք միշտ սկիզբ են առնում փոքրիկ թիմով։ Դուք ունեք փոքր երկիր, բայց այն կարող է մեծանալ, եթե օգտագործեք ձեր ունեցած միկր ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս—Քնոլին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—րդ տարում, եւ հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը։
Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացների եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման դարավոր փորձը եւ ուսանելի համարել այն փորձի փոխանակման առումով։ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն եւ իշխանության ապակենտրոնացում։
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ՝ դառնալով կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականներին ապաստանելու, հետագայում էլ ցեղասպանությունն ընդունելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ դատապարտելը կանխարգելման մի ձեւ է։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս հարցին տարբեր մեկնաբանություններ են տրվում, սակայն պատմականորեն ապացուցված է, որ հայերն են ապրել այդ տարածքում եւ անկախության հանրաքվե անցկացնելով՝ ձեռք են բերել անկախություն։ Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ արցախցիներն առաջինն էին, որ Խորհրդային Միության օրոք բարձրաձայնեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւ մարդ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024