Երեկ պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով։
Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարեւորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել եւ նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի եւ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ—իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում, եւ համոզունք հայտնեց, որ, հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան
Զրուցակիցները նշեցին, թե խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա հոբելյանական տարում՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու եւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար։
Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ—իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգա
...
Կարդալ շարունակությունը »