Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 25
ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
ՀՀ արտգործնախարարը մասնավորապես ասաց.
«Ձերդ գերազանցություններ,
Նախագահ Սարգսյան,
Նախագահ Տուսկ,
Բարձր ներկայացուցիչ Մոգերինի,
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։
Այս համընդգրկուն եւ հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում։
Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առեւտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, եւ շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։
Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար։
Կարեւոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է Եվրոպական միության հայտարարած հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության։
Հայաստանը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնել եւ ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ հիմնվելո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Բրյուսելում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սայմոն Քովենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ—իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան—ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակվեցին Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ։
***
Երեկ Բրյուսելում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ—իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարեւորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը եւ Ալֆոնսո Դաստիսը կարեւորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ—բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը եւ Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխվստահության ու փոխըմբռնման վրա։
Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է եւ մեծապես կարեւորել են փոխգործակցության ընդլայնումը նաեւ միջազգային հարթակներում, հատկապես՝ ԵՄ շրջանակներում։
Անդրադառնալով Հայաստան—ԵՄ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ եւ նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար։
Հայ—բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից հանրապետության նախագահը կարեւորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաեւ փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն։
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ այն պատճառով, որ ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան—Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են համաեվրոպական նշանակության արդիական խնդիրներն ու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ անդրադարձ կկատարվի 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովում սահմանված առաջնային ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերին։
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան—Եվրամիություն համագործակցության օրակարգին եւ հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ եւ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարեւորությանը, ԵՄ—ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաեւ միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին։ Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ—ին ՀՀԿ անդամակցության 5—րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ—ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին։ ԵԺԿ—ի հետ ՀՀԿ համագործակցությունը, նա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հարգելի՛ նախագահ Տուսկ,
Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու եւ բարձր մակարդակով անցկացնելու համար։
Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան—ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները։
Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական եւ հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից։ Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ եւ կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Այս համաձայնագրի կարեւորությունը չի սահմանափակվում Հայաստան—ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը
Բրյուսելում երեկ տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Գագաթնաժողովի մեկնարկին մասնակիցներին ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը եւ ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Գագաթնաժողովին մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ ելույթ է ունեցել (տե՛ս առանձին)։ Ավարտին ընդունվել է 5—րդ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը, որին միացել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԵՄ անդամ երկրների առաջնորդները եւ ներկայացուցիչները։
Ի դեպ, Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ընդունումից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան՝ թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել ձեւակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ «Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձեւակերպումները։ Սա՝ մեկ։ Ես չեմ կարծում, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|