Երբ պարբերաբար անդրադառնում ենք աշխարհում միջուկային էներգետիկայի զարգացմանը, դրա հեռանկարներին ու, ըստ այդմ, մեր երկրում այդ դպրոցը պահպանելու ու էլ ավելի հզորացնելու անհրաժեշտությանը, ամեն անգամ ընդգծում ենք, որ ՀՀ—ին միջուկային նոր էներգաբլոկը պետք է ե՛ւ տնտեսական ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ էներգետիկ անկախության տեսակետից (խնդիրը քննարկել ենք նաեւ բնապահպանական տեսակետից)։ Ի դեպ, եվրոպական որոշ երկրների հակամիջուկային լոբբինգը մեզ թող թյուրիմացության մեջ չգցի, օրինակ՝ ԱՄՆ—ն, Կանադան, Ռուսաստանը բոլորովին այլ ուղղությամբ են գնում։
Նկատենք նաեւ, որ ընդհանրապես գործող էներգաբլոկը շահագործումից հանելը մեկ օրվա բան չէ, արտադրամաս չէ, սովորական շենք—շինություն չէ, որ դուռը կողպես—գնաս, զուգահեռ նորն էլ մեկ օրում չեն կառուցում, այսինքն՝ հինը շահագործումից հանելն ու նորը կառուցելը նախապես տարիների աշխատանք են պահանջում ու փոխկապակցված հարցեր ունեն։ Խոսքն այս պարագայում վերաբերում է ռադիոակտիվ թափոնների կառավարմանը։
Շարունակելով նախորդիվ սկսած մեր թեման՝ նշենք, որ գործադիրը հավանության է արժանացրել ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը։ Մինչ հասկանալը, թե ինչպես ենք մենք կառավարելու մեր այս թափոնները, նախ բացատրենք, թե ինչպես են այդ թափոնները կառավարվում ընդհանրապես։
Ասենք, որ, ըստ մասնագետների բացատրության, ռադիոակտիվ թափոնը ռադիոակտիվ նյութ է կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որեւէ նպատակով եւ ենթակա է կենսոլորտից մեկուսացման։ Իսկ աշխատած միջուկային վառելիքը միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ճառագայթված միջուկային վառելիքն է, որը վերջնականապես հեռացվել է ակտիվ գոտուց։ Ռադիոակտիվ թափոններն առաջանում են ռ
...
Կարդալ շարունակությունը »