ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 22 » «Հայաստան—Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» /վավերագրական ցուցահանդես՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակ/
14:43
«Հայաստան—Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» /վավերագրական ցուցահանդես՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակ/

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված՝ «Հայաստան—Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացումը, որին ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը։
Ցուցահանդեսը բացել են ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը։ Նշվել է, որ ցուցահանդեսի բացման կապակցությամբ իրենց ողջույնի ուղերձներն են հղել ՀՀ եւ ՌԴ նախագահները։
Սերժ Սարգսյանի ուղերձում նշված է.
«Հարգելի բարեկամներ,
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցադրության խորագիրն արտահայտում է մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության իրական բնույթը։ Անցած քառորդ դարի ընթացքում հայ—ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի՝ ներառելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։ Ձեւավորվել է պատկառելի իրավապայմանագրային բազա։ Դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի ստորագրման 20—ամյակը մենք նշեցինք ընթացիկ տարվա օգոստոսին, եւ 21—րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։
Հայ—ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ։ Շահագրգիռ կերպով զարգացնում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը միջազգային հարթակում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում։ Համատեղ ջանքերով ամրապնդում ենք հաջող գործընկերությունը պաշտպանական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, զարգացնում ենք արդյունավետ համագործակցություն առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում։ Տարեցտարի ամրապնդվում եւ խորանում են միջտարածաշրջանային կապերը, ընդլայնվում է փոխգործակցությունը մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում։
Կարեւոր է, որ այսօր հայ—ռուսական համագործակցության մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ, գործարար ու գիտական համայնքներ, երիտասարդական եւ հասարակական կառույցներ։ Դա նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում, տրամադրում է դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հարուստ եւ հետաքրքիր ցուցադրության կազմակերպման գործում»։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց եւ հյուրերի ուղեկցությամբ հանրապետության նախագահը դիտել է տարբեր ոլորտներում հայ—ռուսական համագործակցությունը ներկայացնող արխիվային փաստաթղթերն ու լուսանկարները։
Այնուհետեւ նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը» թեմային նվիրված նամականիշներով գեղաթերթիկի մարման արարողությունը, որն իրականացրել են ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները ու ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը ներկայացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ընթացիկ տարում մենք նշում ենք երկու նշանակալի իրադարձություն՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25—ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյակը։ Հայաստանն ու Ռուսաստանը պարզապես բարի հարեւաններ չեն, երկու երկրներին միավորում են պատմությունը, նախնիների գործած սխրանքների հպարտությունը, բարեկամությունն ու փոխհամաձայնությունը։ Կարեւոր է, որ այսօր հայ—ռուսական երկխոսությունն ակտիվ զարգանում է, այն համալրվում է իրական գործերով, ապագայի ծրագրերով։ Մենք համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսության, ռազմական, մշակույթի, կրթության ոլորտներում։ Աջակցում ենք միմյանց միջազգային հարթակում»,—ասված էր Վլադիմիր Պուտինի խոսքում։
Նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու ժողովուրդների կապվածությունը դարավոր պատմություն ունի։ Առկա ամուր հիմքը, իրական բարեկամությունը հստակ բնութագրում են երկու ժողովուրդների անցած ուղին։ Նախարարի խոսքով՝ հիշում ենք ողբերգական փորձությունները եւ հաղթանակները։ Նաեւ այն, որ մեր ժողովուրդներն այդ հաղթանակների համար զոհաբերեցին իրենց որդիներին։ Հիշվում են այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում մեծ ներդրում են ունեցել երկու ժողովուրդների կապերն ամրապնդելու գործում, եւ այդ ավանդույթները փոխանցել են նոր սերունդներին. «Այսօր այդ հերթափոխը մեր ձեռքում է։ Մեր հարաբերություններն այսօր վստահ զարգացում են ապրում տարբեր ուղղություններով։ Հայաստանի, Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակակից պատմության մեջ։ Այսօր հայ—ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ամենաարդյունավետներից, ամենահաջողակներից են հետխորհրդային տարածքում»։
Նա ուշադրություն է հրավիրել երկու երկրների խոր հարաբերությունների առկայությունը հավաստող մի քանի հանգամանքների վրա։ Մասնավորապես՝ ամենաբարձր մակարդակով պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն։ Վերջին 10 տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ կայացել է ավելի քան 100 հանդիպում։ Երկրների ղեկավարները դինամիկա են հաղորդում երկկողմ համագործակցությանը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս տարիների ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են բազմաթիվ փաստաթղթեր։ Առկա են 200—ից ավելի պայմանագրեր եւ համաձայնագրեր։ Իրականացվում է արդյունավետ աշխատանք քաղաքական գերատեսչությունների միջեւ, կա հստակ համագործակցություն միջազգային հարթակներում։ Առկա է ինտենսիվ կապ կառավարությունների, խորհրդարանների միջեւ։
«Ռուսաստանը Հայաստանի համար կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր է։ Հայաստանում ռուսական ներդրումներն անցել են 3 մլրդ դոլարից։ Հայաստանում ռուսական կապիտալով գործում է ավելի քան 2000 ընկերություն։ Հաջող համագործակցություն կա տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, լեռնարդյունաբերության, ինովացիայի եւ այլ ոլորտներում։ Հայաստանի համար հավելյալ տնտեսական հնարավորություններ բացեց ԵԱՏՄ—ին անդամակցությունը։ Ամուր կապեր կան Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքների, շրջանների միջեւ։ Մենք կարեւորում ենք հումանիտար ոլորտում համագործակցությունը։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային, կրթական կապերին»,— ասել է Էդվարդ Նալբանդյանը։ Նրա խոսքով՝ Հայաստան—Ռուսաստան հարաբերությունների առավել սերտացման գործում մեծ դերակատարում ունի ՌԴ—ում մեծաթիվ հայ համայնքը։ Հենց այս ամենի մասին է պատմում ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացվել են երկու երկրների նորագույն ժամանակաշրջանում դիվանագիտական հարաբերություններին վերաբերող պատմական լուսանկարներ, փաստաթղթեր։
Ռուսաստանի պետական արխիվի տնօրեն Լարիսա Ռոգովայան նշել է, որ ցուցադրվող փաստաթղթերի մի մասը բերված է Ռուսաստանից, մի մասը տրամադրել են Հայաստանի համապատասխան կառույցները։ Ընդհանուր առմամբ ներկայացված են 30 հիմնական փաստաթղթեր, 100—ից ավելի լուսանկարներ։
«Ներկայացված են 1992 թվականից մինչեւ 2017 թվականին արված լուսանկարները։ Ցուցահանդեսի այցելուները կարող են նկատել, որ լուսանկարները շատ կենդանի են, հրաշալի կերպով փոխանցում են երկու երկրների ղեկավարների տրամադրվածությունը։ Կնկատեք, որ հիմնականում տարբեր տարիների լուսանկարներում երկու երկրների ղեկավարները ժպտում են։ Մենք ներկայացնում ենք հիմնական փաստաթղթերը, որոնք վերաբերում են քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը, հումանիտար կրթության, գիտության ոլորտներում համատեղ աշխատանքին։ Գլխավոր փաստաթուղթն, իհարկե, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է։ Այն նախանշում է համագործակցության հիմնական ուղղությունները։ Ինձ համար, որպես արխիվի մասնագետ, շատ կարեւոր է 1995 թվականին կնքված պայմանագիրը, որի համաձայն հավասար իրավունքներ են տրվում ուսումնասիրողներին։ Դա շատ կարեւոր է, դա մեզ հնարավորություն է տալիս ամրապնդելու Ազգային արխիվների միջեւ համագործակցությունը։ Մենք Հայաստանի ազգային արխիվի հետ ունենք համատեղ ուսումնասիրություն, հրատարակություն, կազմակերպել ենք ցուցահանդեսներ»,—ասել է Ռուսաստանի արխիվի տնօրենը։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց եւ հյուրերի ուղեկցությամբ հանրապետության նախագահը դիտել է տարբեր ոլորտներում հայ—ռուսական համագործակցությունը ներկայացնող արխիվային փաստաթղթերն ու լուսանկարները։
Այնուհետեւ նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը» թեմային նվիրված նամականիշներով գեղաթերթիկի մարման արարողությունը, որն իրականացրել են ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներն ու ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024