Երեկ լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27—ի ոճրագործության 18—րդ տարելիցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, զոհվածների հարազատներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի 27—ին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
|