ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 14:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 27

ԵՄ—ի հետ համաձայնագրում ՀՀ—ի համար վտանգավոր կետեր չկան

Եվրոպական միության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերջնական ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում։ Արդեն նախաստորագրված փաստաթուղթը հանրությանը հասանելի է. այն տեղադրված է ՀՀ ԱԳ նախարարության կայքում։ Փաստաթուղթն արդեն ուսումնասիրած մասնագետները նշում են, որ այն բազմակողմանի է եւ նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրից տարբերվում է հիմնականում տնտեսական հատվածով։
«Հայաստանը մինչեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը եւս շարունակել է սերտ համագործակցությունը ԵՄ—ի հետ,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։– Այս համաձայնագիրը գալիս է ավելի ամրապնդելու բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը Եվրոպական  միության գործընկերների հետ»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդգծել է, որ երբ Հայաստանը ստորագրել է ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ անդամակցել ԵԱՏՄ—ին, մտավախություն է եղել, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները խիստ կվատանան, սակայն դրանից հետո Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 35.2 տոկոսով։ «Եվրոպական միության հետ նոր համաձայնագրում Հայաստանի համար որեւէ վտանգավոր կետ չկա, եւ ինձ թվում է, որ այս համագործակցությունը պիտի լինի շարունակական ու գնալով խորանա»,–նշել է Բաղդասարյանը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ անհրաժեշտ է սպասել մինչեւ պայմանագրի պաշտոնական վավերացումը, որից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։ «Կան խնդիրներ, որոնք մենք պետք է առաջ քաշենք։ Վիզաների ազատականացման հարցը եւս օրակարգում է& ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաեւին, ովքեր Երեւանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հանրապետության նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին եւ վստահություն հայտնել, որ Երեւանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաեւ կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Սերժ Սարգսյանը կարեւորել է խորհրդի գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար։
Ընդգծելով, որ ծանոթ է երեւանյան նիստի օրակարգին, նախագահ Սարգսյանը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, հանրապետության նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա։ Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն, եւ նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն։
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ նման ձեւաչափով հանդիպումներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցին տարաբնույթ հարցեր՝ կապված տնտեսական զարգացման, քաղաքացիների սոցիալական ապահովության, համայնքների զարգացման հետ։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը, որ հաջորդ տարի ռուսական գազը չի թանկանալու, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ պայմանավորվածություններ են առկա ռուսական կողմի հետ։
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այժմ Հայաստանը գազ գնում է 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է։ «Մենք երբեւէ տասնամյակով գազի գին պայմանավորված չկանք։ Ռուսական կողմը երկարաժամկետ կտրվածքով գազի պայմանագիր չի կնքել։ Հիմա ֆիքսվում է, որ գազի բարձրացում տեղի չի ունեցել, եւ գինը գործելու է նաեւ եկող տարի։ Կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»,–ասաց փոխվարչապետը։
ՀՅԴ խմբակցության անդամ Ռոմիկ Մանուկյանը հարցրեց ազատամարտիկների բնակարանային եւ առողջական խնդիրների լուծման հետ կապված ծրագրերի մասին։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ hանրապետության նախագահը, խոսելով բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին, հատուկ շեշտադրում կատարեց սոցիալական խնդիրներին, այդ թվում՝ նախկին զինծառայողների, զինհաշմանդամների։ «Բազմաթիվ ուղղություններով աշխատանք է կատարվում,–ասաց նախարարը եւ շարունակեց,–գիտեք, որ ապրիլ ամսին նախագահը հնչեցրեց հանձնարարական՝ լուծել զոհված զինծառայողների ընտանիքների եւ առաջին կարգի հաշմանդամների անօթեւան եւ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները եռամյա ժամկետում։ Մեզ հաջողվեց որոշակի միջոցներ մոբիլիզացնել՝ այդ թվում ոստիկանության արտաբյուջեով հավաքագրվող գումարների մի մասը վերաբաշխելով, խոսքը տեսախցիկների մասին է, եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ—ի կառուցման նախագծին

Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ—ի կառուցման նախագծին, հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այդ մասին երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում գրանցված եւ գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ—ն եւ խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերությունը։ Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Հանդես գալով բացման խոսքով՝ Աշոտ Մանուկյանը նշել է. «Շնող» ՀԷԿ—ի կառուցման ծրագիրը կարեւոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեբեդ Հիդրո» եւ «Ռոբինս» ընկերություններին՝ մեր երկրի էներգետիկ համակարգի եւ, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության համար բարձր կարեւորություն ունեցող այս ձեռնարկման համար»։ 
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը եւ անձնապես դեսպան Միլսին՝ երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջեւ սկիզբ դրվող երկարատեւ համագործակցությանը գործուն օժանդակություն ցուցաբերելու համար։
& ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են խորհրդարանում հյուրընկալված Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին։


Քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին ընթերցմամբ քննարկելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որում միավորվել են ոլորտը կարգավորող եւ գործող ՀՀ մի քանի օրենքների դրույթներ։ Նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները։
Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծը լայնորեն քննարկվել է տարբեր մակարդակներում. մինչ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելը ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ նախագծի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն եւ ծառայեն բոլոր զինապարտ անձինք, իսկ տարկետման իրավունքից օգտվելու կամ զինծառայությունից ազատման դեպքերը պետք է լինեն թափանցիկ եւ հասանելի հանրությանը։ Փոփոխո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ—ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են հայ—ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանաձնաժողովի օրակարգում, որպեսզի երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց իրականացման ուղղությամբ։
Մասնավորապես, անդրադարձել է կատարվել հայ—իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին։ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ։
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ—ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը եւ մի շարք այլ հարցերի։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին՝ Ռուսաստանից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի համար։
Կարեն Կարապետյանը եւ Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը եւ նոր թափ հաղորդելու երկկողմ առեւտրատնտեսական կապերին։ Զրուցակիցները նաեւ պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հայ—ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 18—րդ նիստը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024