ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 02

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։
Նախագահը նշել է, որ Հայաստանը եւս շահագրգռված է այդ երկխոսության ակտիվացմամբ եւ մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը։
Սերժ Սարգսյանի համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Հայաստանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության առկա վիճակի եւ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հանրապետության նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման եւ երկխոսության համար՝ ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջեւ շփումներին նպաստելը՝ այդպիսով նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար։
Ըստ նախագահ Սարգսյանի՝ խորհրդարանականները պետք է հնարավորինս զգույշ լինեն այդ առաքելության իրականացման գործում եւ ջանքերը կենտրոնացնեն երկխոսության հարթակներն օգտագործելու ոչ թե փոխադարձ կշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 294 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կադաստրի համակարգում 2016թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. սեպտեմբերը իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավոր եղավ կադաստրի համակարգի պահպանման ծախսերը տարեկան կրճատել շուրջ 230.0 մլն դրամով։ Երեկ այս մասին հրավիրած մամլո ասուլիսում տեղեկացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Նույն ժամանակահատվածի կտրվածքով բանախոսը կարեւորեց արված հետեւյալ քայլերը. կազմվել են 2016թ. եւ 2017թ. հողային հաշվեկշիռները, սահմանվել են հողերի 2017թ. կադաստրային գները, ձեւավորվել են գույքահարկի եւ հողի հարկի 2017—2019թթ. բազաները։ «Միայն սրա համար շուրջ 980 հազար միավոր շենք—շինությունների եւ 1 մլն 640 հազար միավոր հողամասի գնահատում է արվել»,—նշեց Մարտին Սարգսյանը՝ պատկերացում տալու համար աշխատանքի այն ծավալի մասին, որ ձեռնարկվել է։
Արած գործից Մ. Սարգսյանը առանձնացրեց նաեւ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը։ Հաջողությամբ ավարտվել է կոմիտեի գեոպորտալի եւ գյուղնախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ—ի ճյուղային երկրատեղեկատվական համակարգի փորձնական ինտեգրման աշխատանքը։
Չափազանց կարեւոր է այն, որ ստեղծվել է Սեւանա լճի երկրատեղեկատվական համակարգը։ Այլ կերպ՝ սա ենթադրում է, որ ստեղծվել է 1900—1905 մ բարձրության վրա գտնվող տեղանքի եւ ռելիեֆի մոդելը. «Սեւան» ազգային պարկի եռաչափ մոդելը։ Ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս հասկանալու, թե լճի ջրի մակարդակի բարձրանալու պարագայում ջրի տակ ինչ օբյեկտներ, ենթակառուցվածքներ, հողեր են մնալու։
Մարտին Սարգսյանը ձեռնարկված կարեւոր քայլերից առանձնացրեց «Հայաստանի ազգային ատլասի» անգլերենով &l ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2005թ. առ այսօր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարար ինժեներական լուծումները, նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու շուկայի վերջին միտումները ցուցադրվում են մեկ հարթակում՝ «ԴիջիԹեքում», որը դարձել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը։
«Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում երեկ մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո—2017» 13—րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 29—ից հոկտեմբերի 1—ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաեւ դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները։ Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաեւ թափուր աշխատատեղերի մասին։ «ԴիջիԹեք էքսպո—2017»—ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ եւ սեմինարներ։
Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են նաեւ ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ—ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ—ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից եւ այլն։
Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ—եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին մեր երկրում եւ նշելով, որ հայ եւ եգիպտացի ժողովուրդների միջեւ պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ այդ հարաբերություններին մշտապես բնորոշ են եղել անկեղծ բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը, որոնց վրա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կառուցվել են սերտ միջպետական հարաբերություններ։
Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի հետ ունեցած վերջին հանդիպումը եւ նախարար Սահար Նասրին խնդրել իր ողջույնները փոխանցել նախագահին։
Նախարար Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոսը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները եւ ներդրումային ոլորտում համագործակցությունը՝ կարեւորելով նաեւ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավումն այդ գործընթացում։
Նախարարն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել աշխատանքային ծրագիր, որի համաձայն կկենսագործվեն ձեռքբերված պայմանավորվածությունները։ Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոս վերադառնալուն պես համապատասխան զեկույց կպատրաստի, որը կներկայացնի երկրի նախագահին եւ կառավարությանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024