ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 15:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 23

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների եւ ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650—րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի մի հատվածի եւ Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել 650—ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը եւ երեկ այդ երկրի Սենատում նույն առիթով ընդունված բանաձեւը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ ԵՄ—ի հետ համագործակցության շրջանակներում։
Արտգործնախարար Վաշչիկովսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության համար, եւ ջերմությամբ հիշել սեպտեմբերի 19—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների հանդիպումն ու արդյունավետ քննարկումը։
Վիտոլդ Վաշչիկովսկին հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքները։
Զրուցակիցները հայ—լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին եւ Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթնաժողովից։
Հանրապետության նախագա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 278 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հաշվեկշռում մի համակարգ էլ է ավելացել՝ ջրային տնտեսությունը, եւ նախարար Աշոտ Մանուկյանը Երեւանի ՋԷԿ—ի (հնի) վարչական շենքում երեկ հրավիրած մամլո ասուլիսում այս երեք ոլորտներից էլ խոսեց։ Նա մանրամասն ներկայացրեց, թե վերջին 1 տարում (2016թ. սեպտեմբերի 1—ից  2017թ. օգոստոսի 30—ի ժամանակահատված) ինչ քայլեր են ձեռնարկվել այս 3 ոլորտներում։ «ՀՀ»—ն այս երեք ոլորտներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում է պահել (հանքարդյունաբերության մասին էլ վերջերս հոդվածաշարով հանդես եկանք), ուստի չենք մանրամասնի եւ հիմնականում կխոսենք էներգետիկական ոլորտից։
Ըստ այդմ, Լոռու մարզի Դեբեդ գետի վրա կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» ՀԷԿ—ը։ Վերականգնվող էներգետիկայի մասով մի խնդիր էլ է լուծվել. գործադիրի հավանությանն արժանացած՝ արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում կառուցել «Մասրիկ—1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայան՝ շուրջ 55 ՄՎտ հզորությամբ։ 2017 թ. ապրիլի 28—ին հայտարարվել է «Մասրիկ—1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, նախաորակավորման շեմը հաղթահարել են 10 ընկերություն եւ կոնսորցիում։ Նախատեսվում է, որ մրցույթի հաջորդ փուլի մասին կհայտարարվի 2017 թ. աշնանը։ Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018 թ. սկզբին, եւ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը ձեռնամուխ կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ առաջին խոշոր արեւային համակարգային կայանի կառուցման աշխատանքների մեկնարկին։ «Ըստ տրամադրված լիցենզիաների՝ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024