Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 12
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանի դերակատարությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում եւ շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատեւ ծառայության համար։ Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսեւորվեն նաեւ նոր՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում։
Ներկայացնելով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա գիտելիքները լավագույնս կդրսեւորվեն զինված ուժերի կարեւորագույն ստորաբաժանումներից մեկի ծառայության կազմակերպման գործում։ «Զինվորական ծառայության ընթացքում պաշտոնի եւ ծառայավայրի փոփոխությունները ծառայության անբաժան մասն են կազմում, քանի որ մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ, ովքեր, ենթարկվելով պլանային ռոտացիոն նշանակումների, կարողանում են լայնացնել իրենց կառավարման ոլորտը, դրսեւորել հրամանատարական ջիղը, առավել օգտակար լինել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լուծման հարցում»,–նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
|
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններին համապատասխան անվտանգության եւ պաշտպանության բնագավառում մեկնարկել են լրջագույն բարեփոխումներ, որոնց շրջանակում առանցքային է համապատասխան օրենսդրության վերանայումը։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով համակողմանի քննարկվել են խորհրդարանական հարթակում։ Նրա խոսքով՝ զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումներն էական փոփոխություններ են նախատեսում զինված ուժերի համալրման, զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման հարցերում։
Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենսդրական կարգավորմամբ առաջարկվող նոր մեխանիզմներին, մասնավորապես զինվորական ծառայության նախապատրաստությանը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտմանը, զինվորական հաշվառմանը վերաբերող հարցերին։
Պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ զորակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները երեկ քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձեւերի նախագծերը։
Ավստրիացի Ստեֆան Շենախի եւ ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի՝ «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15 կետանոց բանաձեւը հաստատվեց քվեների 117 կողմ եւ 18 դեմ հարաբերակցությամբ։
Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձեւի օգտին քվեարկեցին վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114—ը։ Երկրորդ բանաձեւի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման, այսպես կոչված, «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին։
Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը եւ թե՛ քաղբանտարկյալների առկայությունը։
«Այսօր մենք երկու բանաձեւ ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին։ Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության եւ կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան։ Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին՝ ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը։ Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2.5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար՝ այսպես կոչված «Լվացքատան գործը»։ Արդյոք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Կարապետյանը կարեւորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»–ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր։ Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարեւորությունը։
Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատեւ աճ ապահովելու համար։ Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական եւ իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առեւտրային բարենպաստ ռեժիմները։
Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»–ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել։ Նա նաեւ վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները եւ սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու եւ հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը։
Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին,
...
Կարդալ շարունակությունը »
|
Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է աշխատանքային այցով երեկ Ռուսաստանի Դաշնություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային—հումանիտար ոլորտներում եւ ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի փոխանակում են իրականացրել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են ԱՊՀ—ում նախագահության եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը։
Ընդլայնված կազմով նիստում քննարկվել են տնտեսական, մշակութային—հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկչությանը հակազդեցության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաեւ նոր իրողություններին ԱՊՀ—ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր։
Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարների քննարկման արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին տեղեկատվություն, ԶԼՄ—ների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ—գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
Նիստում ելույթ է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների եւ պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության եւ հյուրընկալության, ինչպես նաեւ գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Նիստին մասնակցել են նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղըզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաեւ եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների եւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ միջազգային գործունեության վերաբերյալ հարցեր։
Առանցքային թեմաներից մեկը մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է։ Նիստին ներկայացվել են 2018թ. ընթացքում միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։ Նախագահներին տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1—ից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անդամները ծանոթացել են անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի եւ 2016թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին։ Քննարկման է ներկայացվել նաեւ «ճանապարհային քարտեզի» մշակման մասին եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարականը՝ ուղղված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանը։
Օրակարգի մյուս հարցը Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական եւ գեոտեղեկատվական ծառ
...
Կարդալ շարունակությունը »
|
Արամ Խաչատրյանի 5—րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով։ Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Փառատոնը բացվեց երեկ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
«Շատ ոգեւորված ենք, ու կարծում եմ՝ հիանալի համերգ է մեզ սպասվում։ Երկար ենք պատրաստել ծրագիրը, մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել։ Ներկայացնելու ենք հատված Նարեկացու «Մատյան ողբերգությունից»։ Սիմֆոնիայի անունը «Խոստովանություն» է։ Այն մարդու պայքարն է հանուն բարոյական արժեքների, հավատի»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
Նա ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը. «Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, եւ այն ներկայացնել համերգին, պարզվեց, որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն։ Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|