Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 19
Երեկ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տանը» մեկնարկել է եվրոպահայերի 4—րդ համագումարը, որին մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համագումարին բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Նա արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի եւ Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ։ Նա խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, անում հնարավոր ամեն ինչ՝ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին։
Ներկաներին իր պատգամը հղեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ ազգային պահանջատիրությունը Հայ եկեղեցու, մասնավորապես, Կիլիկիո կաթողիկոսության համար սովորական դատ չէ, այլ կենսա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում երեկ տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը, հայտնում են ՏԿՆԶ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են երկու համապետական շաբաթօրյակ եւ երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երեւանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18—ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574—ը։ Աղբահանության պայմանագրերի կնքման եւ վճարների հավաքագրման համար անհրաժեշտ պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ, իսկ աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երեւանի) ավելացել են 51.2 տոկոսով։ Զեկուցվել է նաեւ, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների կողմից հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ։ Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1702—ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններ, 254—ը դեռեւս կատարման ընթացքի մեջ են։
Վ. Տերտերյանն անդրադառնալով հոկտեմբերի 21—ին նախատեսվող համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներին, նշել է, որ արդեն իսկ ծավալուն աշխատանքներ են կատարվել եւ դրանք շարունակվելու են մշտապես։ Նա հորդորել է համապետական եւ մարզային կառույցների ներկայացուցիչներին բնակչությանը, պատկան մարմիններին ակտիվությամբ ներգրավել շաբաթօրյակի աշխատանքներում։ «Կառավարությունը կոշտ կենցաղային թափոնների մասին ռազմավարություն ունի ընդունած, եւ այս բոլոր աշխատանքն
...
Կարդալ շարունակությունը »
|
«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացվել է, եւ մեկ տարի առաջ ներկայացված մեր տեսլականն իրականացել է»,–երեկ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ հրավիրած մամլո ասուլիսում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նա միաժամանակ ընդգծեց, թե գործադիրը հետագա զարգացումը տեսնում է արտահանելի տնտեսության ձեւավորման մեջ։ Այն արդյունքները, որոնք արձանագրվել են ընթացիկ տարվա ութ ամիսներին, մասնավորապես ապրանքների արտահանման 21.7 տոկոս աճը, նախարարի խոսքերով, թույլ են տալիս ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ—ում ապրանքների ու ծառայությունների տեսակարար կշիռը առաջիկա տարիներին կկարողանանք հասցնել 37—38 տոկոսի։
Տնտեսության զարգացման տեմպերից խոսելով՝ բանախոսը վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց՝ վկայելու համար շարունակական զարգացումը։ Ըստ այդմ, 2017թ. հունվար—օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս. աճին նպաստել են արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը։ Ի դեպ, այս տարվա 1—ին կիսամյակում ՀՆԱ աճը կազմել է 5.9 տոկոս։ Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7.7 տոկոս, ինչպես նաեւ առեւտրի ու ծառայությունների ոլորտը՝ 8.1 տոկոս։ Դարձյալ այս տարվա հունվար—օգոստոսին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի աճը կազմել է 12.4 տոկոս։ Առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4 տոկոս, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82 տոկոսը։
Ըստ նախարարի, տպավորիչ աճ են արձանագրել խմիչքների (այդ թվում՝ կոնյակ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների՝ բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցերով։ «Նման մակարդակով այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»,–ասել է Արա Բաբլոյանը։
Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շահագրգիռ է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության աշխուժացմամբ։ Ըստ Արա Բաբլոյանի՝ հայ–լեհական միջխորհրդարանական կապերի ընդլայնումը կարեւոր հիմք է միջպետական հարաբերությունների խորացման համար։ ՀՀ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերն առաջիկա տարիների ընթացքում ակտիվ գործունեություն կծավալեն։
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը։ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի ազգային պատվիրակությունների միջեւ միջազգային խորհրդարանական տարբեր վեհաժողովների շրջանակում ակտիվ համագործակցութ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|