ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 19 » Օրակարգում՝ համազգային, կենսական խնդիրներ / Եվրոպահայերի 4—րդ համագումարը՝ Բրյուսելում/
14:20
Օրակարգում՝ համազգային, կենսական խնդիրներ / Եվրոպահայերի 4—րդ համագումարը՝ Բրյուսելում/

Երեկ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տանը» մեկնարկել է եվրոպահայերի 4—րդ համագումարը, որին մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համագումարին բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Նա արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի եւ Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ։ Նա խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, անում հնարավոր ամեն ինչ՝ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին։
Ներկաներին իր պատգամը հղեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ ազգային պահանջատիրությունը Հայ եկեղեցու, մասնավորապես, Կիլիկիո կաթողիկոսության համար սովորական դատ չէ, այլ կենսական խնդիր է։ Հայոց ցեղասպանությունից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը դարձել է աքսորական՝ հաստատվելով Հալեպում, Դամասկոսում, Երուսաղեմում, Կիպրոսում, Բեյրութում, Փարիզում եւ, ի վերջո, հանգրվանել է Անթիլիասում։ Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում յուրաքանչյուր հոգեւոր առաջնորդ յուրովի է պայքարել՝ Հայ դատը դարձնելով օրակարգային։ Արամ Ա կաթողիկոսը նշեց, որ մեր ժողովուրդը մշտապես միջազգային հանրության օրակարգում է պահել ազգային պահանջատիությունը՝ այժմեականացնելով, քաղաքականացնելով եւ միջազգայնացնելով Հայ դատը։ Նա, մասնավորապես, ասաց. «Մեր ազգային պահանջատիրությունը մեր նեղ ազգային սահմաններից դուրս եմ տեսնում. մեր դատը մարդու իրավունքների դատ է, իսկ մարդկային իրավունքները աստվածային իրավունքներ են»։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, հետեւանքների վերացման գործընթացը իրավական դաշտ տեղափոխելը։
Համագումարի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա կարեւորել է նման ներկայացուցչական հարթակում համազգային խնդիրների արծարծումը։ Սփյուռքի նախարարն անդրադարձել է հայերի ակտիվ մասնակցությանը եվրոպական քաղաքակրթության զարգացման գործում, ինչպես նաեւ եվրոպական արժեհամակարգի ազդեցությանը հայ մշակույթի զարգացման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում։ Նա, մասնավորապես, ասել է. «Իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել եվրոպական արժեքներն ու գաղափարները դավանելու համար՝ արդարամտություն, ազատամտություն, բազմակարծություն, հանդուրժողականություն, արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին թուրքական բռնապետերի համար, ուստի եւ լռեցվեցին ամենաբիրտ եւ սահմռկեցուցիչ եղանակով՝ ցեղասպանությամբ։ Դիպուկ է բնութագրել նրանց դեռեւս համիդյան կոտորածների ժամանակ Մեծ Բրիտանիայի չորս անգամ վարչապետ դարձած Ուիլյամ Գլադստոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արյան մի լայն հետք թողեցին իրենց հետեւից եւ ինչքան տարածվեց նրանց տիրապետությունը, այնքան անհետացավ քաղաքակրթությունը»։ Եղեռնազարկ, հայրենազարկված հայի առաջ Եվրոպան իր դռները բացեց, քանզի արդեն ճանաչում էր նրա պրպտող տեսակն ու ստեղծարար միտքը։ Հայերը դարձան մոլորակի բնակիչ, Հայաստանի դեսպաններն ամենուր եւ Հայոց պետության հետ շարունակում են պայքարը ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման համար։ Պայքարում ենք բոլոր տեսակի ցեղասպանությունների բացառման, չկրկնվելու համար, ինչը նաեւ համայն մարդկության խնդիրն է։ Դեռեւս 1919թ. Թուրքիայի ռազմական դատարանը մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, այսպիսով՝ ուղղակի կերպով ընդունելով ցեղասպանության փաստը։ Այս պարագայում ի՞նչն է այսօր՝ մեկ դար անց, կաշկանդում աշխարհին, նաեւ՝ եվրոպական շատ երկրների, վերջնականապես դատապարտելու Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոճիրը՝ ցեղասպանությունը։ Այսօր ժողովրդավարության մի փոքրիկ կղզյակի վերածված Արցախը դեռ ունի խնդիր ազգերի ինքնորշման միջազգային իրավունքը իրացնելիս։ Աշխարհը վաղուց դատապարտել եւ չեղարկել է ստալինյան բոլոր որոշումները, սակայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բռնակցման այս որոշումը, չգիտես ինչու, դեռեւս ուժ ունի, եւ այդ է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է իր հոխորտանքները։ Եթե Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա դրանից տասնամյակներ անց հայկական հանրապետությունները շրջափակված են հարեւան երկու պետությունների կողմից՝ սահմանափակելով մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը»։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաեւ սփյուռքում հայապահպանությանը՝ նշելով, որ այն մեկ ամիս առաջ տեղի ունեցած Հայաստան—սփյուռք համահայակական համաժողովի առանցքային ուղղություններից մեկն էր։ 
Համագումարի շրջանակներում ընթանում են կլոր սեղան—քննարկումներ «Ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում», «Թուրքական եւ ադրբեջանական լոբբին Եվրոպայում» եւ «Հայապահպանությունը որպես գոյատեւման հիմնական գործոն» թեմաներով։
Համագումարն իր աշխատանքները կշարունակի այսօր Եվրախորհրդարանում։ Տեղի կունենա երկու կլոր սեղան—քննարկում «Հայոց ցեղասպանության ճանաչում։ Հիմնական փուլեր եւ մարտահրավերներ» եւ «Հարավային Կովկաս։ Մարգինալացում եւ նոր հեռանկարներ» թեմաներով։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024