ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 20:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 16

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդին են ներկայացվել առողջապահության եւ պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը։ Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա՝ ծրագրերը լրացուցիչ մանրամասն քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ, հաշվի են առնվել ներկայացված առաջարկությունները։ Նշվել է, որ ՀՀ 2015–2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում՝ առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդրի, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում։ Օրակարգի հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ եւ առաջարկություններ։
Քննարկումների արդյունքում որոշվել է ընդհանուր առմամբ հավանության արժանացնել նշված ոլորտներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16—ին Ժնեւում կայանալիք հանդիպումից, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ասել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար։
Նրա խոսքով՝ ակնկալիքները գնահատելիս պետք է հաշվի առնել հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։
«Այդ առումով որեւէ դրական բան չեմ կարող ասել, որովհետեւ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում են միայն մի բանի մասին, որ հազիվ թե մոտակա ժամանակահատվածում կարելի է ակնկալել այդ երկրի քաղաքականության վերանայում։ Բայց բոլոր դեպքերում սպասենք՝ տեսնելու համար, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները։ Գուցե որոշակի անակնկալներ լինեն, այս պահին որեւէ բան չենք կարող բացառել»,—ասել է Կորյուն Նահապետյանը։
Նա վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, իսկ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անհրաժեշտ է կյանքի կոչել։
«Հուսամ՝ այդ հանդիպման քննարկումների առանցքում կլինեն այդ հարցերը։ Գիտենք, որ խոսքը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մանդատի ընդլայնման եւ ձեռք բերված մյուս բոլոր պայմանավորվածությունների իրականացման մասին է։ Մենք հետեւողական ենք մեր մոտեցումներին. իհարկե, որոշակիորեն կարող են նոր, ճկուն մոտեցումներ ցուցաբերվել՝ կախված բանակցությունների ընթացքից»,—նշել է ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ կարեւոր է Արցախի ժողովր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ—ֆրանսիական հարաբերություններում։
Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ վերընթաց զարգացող հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները լիովին համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն։ Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ նորանշանակ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում։
Ընդգծելով, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեն կայուն քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ակտիվ շփումներ եւ փոխայցելություններ՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ—ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։
Նախագահը միջպետական կապերի ամրապնդման եւ խորացման գործում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության մեծ դերը՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականներն ակտիվ շփվում եւ արդյունավետ համագործակցում են ոչ միայն երկկողմ ձեւաչափում, այլեւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում։ Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ 2013թ. Ֆրանսիայի խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ—ԵՄ հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին, այդ թվում՝ առաջիկայում Բրյուսելում նախատեսվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024