Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 28
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախատեսվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա է կետ նաեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման վերաբերյալ, որը վերջին շրջանում բազում շահարկումների առիթ էր դարձել՝ ընդհուպ ատոմակայանի փակման մասին խոսակցությունները։ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15—րդ նիստի ընթացքում Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց։ Նրա խոսքով՝ համաձայնագրով խոսվում է ոչ թե ՀԱԷԿ—ի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկը շահագործումից դուրս բերելու մասին։
«Ատոմակայանի փակման ու նոր հզորությամբ փոխարինելու մասին ինֆորմացիան, որին տիրապետում եք, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Խոսքը ոչ թե ատոմակայանի փակման, այլ 1976թ. շահագործման հանձնված առաջին էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու մասին է, այսինքն՝ այն այլեւս չի շահագործվելու, չի վերակենդանացվելու։ Ընդհակառակը, աշխատանքներ են տարվում 1980թ. շահագործման հանձնված երկրորդ էներգաբլոկի կյանքի տեւողությունը երկարացնելու ուղղությամբ, որի նախագծային ժամկետը լրացել է։ Գոյություն ունի միջազգային փորձ, որի հիման վրա տարվում են աշխատանքներ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ»,–ասաց Վ. Պետրոսյանը։
ԱԷԱԽ գործադիր քարտուղարը տեղեկացրեց, որ միջոցառումների արդյունքում նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել առայժմ տասը տարով, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ էներգաբլոկների երկարաձգման ժամկետը այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, 30 տարի է. «Ինչ վերաբերում է արեւային եւ այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրն
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27—ի ոճրագործության 18—րդ տարելիցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, զոհվածների հարազատներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի 27—ին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
|
Հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրը կրթության որակն ապահովելն է։
Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները՝ մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ—իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը։ Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12—ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացման շրջանակներում 2009—2010 ուսումնական տարվանից մեկնարկեց եռամյա ավագ դպրոցի ներդրումը։
Սույն ծրագիրն ուղղված էր հանրակրթության երրորդ աստիճանում՝ ավագ դպրոցում կրթության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։
Ավագ դպրոցների ստեղծման հիմնական նպատակն էր նաեւ ավագ դպրոցում սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում՝ նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորության ստեղծումը, ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը։
Ինչպիսի՞ն էր բարեփոխման ընթացքը, արդյո՞ք մեր կրթական համակարգին համահունչ էր ավագ դպրոցների կայացումը. կարծիքներն իրարամերժ են։ Կան հիմնախնդիրներ, որոնք այդուհանդերձ չեն նպաստում անհրաժեշտ գաղափարի ստեղծմանը։ Մասնավորապես, առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների փոքրաքանակ լինելու պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի (հոսքերի) բազմազանություն, մինչդեռ՝ միջնակարգ դպրոցի շրջանավարտների զգալի մասը նախընտրում է շարունակել կրթությունը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության հաստատություններում, հետեւաբար դպրոցի ուսումնական պլանը պետք է հնարավորություն ընձեռի սովորողներին ստանալու մասնագիտական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Այս խնդիրները մասնակիորեն փորձում են լուծել առանձին մասնագիտացված վարժարաններն ու կրթահամալիրներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը մաղթել է նրան հաջողություն եւ արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած մեծ փորձով պարոն Լիպարը կնպաստի խորհրդի արդյունավետ աշխատանքին։
Հանրապետության նախագահը եւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ—ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաեւ ՀԱԷԿ—ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ընթացքին։
Միրոսլավ Լիպարը վստահեցրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կազմված է բարձր որակավորում ունեցող մասնագետներից եւ կարող է շարունակել զգալի աջակցություն ցուցաբերել ՀԱԷԿ—ին։ Նա տեղեկացրել է, որ խորհրդի անդամները երեկ այցելել են կայան եւ ուրախությամբ արձանագրել, որ յուրաքանչյուր այցից հետո նոր բարելավումներ ու առաջընթաց է նկատվում ՀԱԷԿ—ում։ Խորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած բավականին աշխատանք է իրականացվել, այդուհանդերձ, դեռեւս անելիքներ շատ կան, եւ խորհուրդն ամենայն պատասխանատվությամբ կշարունակի ուշադր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|