Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 17
Արցախի 2017—2020 թվականների զարգացման հիմնական դրույթների ներկայացմանն էր նվիրված Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցությունը, որին ներկա էին անվտանգության խորհրդի կազմը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ, գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձաստիճան սպաներ։
Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքների գլխավոր ուղղությունները, անդրադարձավ ռազմավարական նշանակության հիմնախնդիրներին, պետականաշինության, բանակաշինության, անվտանգության, հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, ժողովրդագրության, մշակույթի եւ կրթության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում նախանշված ծրագրերին։
Նախագահի խոսքով՝ 2017—2020 թվականների զարգացման ծրագիրը ենթադրում է այնպիսի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հանրապետության սոցիալ—տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում։ «Այն հնարավորություն է տալիս համապարփակ ձեւով պատկերացնելու նախատեսվող աշխատանքի ողջ ծավալը, նախանշել այն ուղիները, որոնց միջոցով ծրագրում ենք ապահովել երկրի, տնտեսության տարբեր ճյուղերի դինամիկ եւ համաչափ զարգացումը,–նշեց Բ. Սահակյանը։–Քանի որ ծրագիրը ծավալուն է, եւ ես Ազգային ժողովի հատուկ նիստում իմ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել եմ վերջին տարիներին մեր երկրի զարգացման հիմնական ցուցանիշներին, առկա խնդիրներին ու անելիքներին, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները»։
Անդրադարձ կատարելով պետականաշինությանը եւ պետական կառավարման ոլորտին՝ հանրապետության ղեկավարն ասաց, որ կապված երկրի կառավարման ձեւի փոփոխությունների հետ,
...
Կարդալ շարունակությունը »
|
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։
Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները։ Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ։ Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողով անցկացրեցին երեկ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը նույնպես մասնակցեցին հանդիպմանը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանը թարմ ու ավանդապահության երաշխավոր արյուն է Եվրոպայի համար
Եվրոպական քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն իրենք էլ չեն ժխտում, որ եվրոպական հանդուրժողականությունը տարեցտարի ավելի բարենպաստ միջավայր է ստեղծում իսլամական ծայրահեղականության համար։ Այն ավելի տեսանելի ու հավանական է դառնում աֆրիկյան երկրներից փախստականների չդադարող հոսքի ու նրանց կամա թե ակամա հյուրընկալելուց չխուսափող եվրոպական երկրների բաց դռների ֆոնին։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ծնելիության ներկա մակարդակի եւ ժողովրդագրական ներկա պատկերի պահպանման պայմաններում ընդամենը 40 տարի անց քրիստոնյաները հատկապես Ֆրանսիայում կդառնան փոքրամասնություն։ Ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ նույնպիսի իրավիճակի առաջ են կանգնած նաեւ Ավստրիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում։ Դրա դեմ պայքարի ամենաթարմ օրինակը Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցության հաղթանակն է երկրի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։
Այս պայմաններում, անկախ օրերս հրապարակային դարձած՝ Հայաստանի Հանրապետություն–Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստից ու բովանդակությունից, կարելի է եզրակացնել՝ միայն Հայաստանին չէ, որ անհրաժեշտ է համագործակցել կամ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, այսինքն՝անհրաժեշտությունը երկկողմանի է, թեպետ տարբեր պատճառներով ու տարբեր չափերով։ Եւ վերը նշված իրավիճակը դրանցից մեկն է։
Ավելի քան կես դար Եվրամիությունից մուտքի հնարավորություն մուրացող Թուրքիան ակնհայտորեն արդեն իսկ ինքն իրեն դուրս է դրել եվրոպական ընտանիքից, եւ հարցական է անգամ Եվրամիության մուտքի դռների մոտ մնալու հնարավորությունը։ Էլ չենք խոսում Եվրամիությանն անդամակցելու մասին, որը նրա պարագայում աստիճանաբար ավելի ու ավելի անհավանական է թվում։ Նրա կրտսե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|