ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 31

ԵԽԽՎ—ից հեռացվեցին նաեւ «Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորները

Ադրբեջանի կողմից Եվրոպայում մոտ 3 մլրդ դոլարի «լվացման» ու եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վերաբերյալ բացահայտումներն ու դրանց հետեւանքները շարունակվում են, գրում է «panorama.am»—ի թղթակիցը։
«Ադրբեջանական լվացքատան» փաստաթղթերում ներառված գերմանացի պատգամավոր եւ կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Կարին Շտրենցի շուրջ իր իսկ երկրում աղմուկը չի դադարում, ով Ադրբեջանից ստացել է 22,500 եվրո։ Գերմանական ԶԼՄ—ները շարունակում են հետաքննությունը պատգամավորի կաշառվելու վերաբերյալ։ Այս հետաքննության շրջանակներն ընդլայնվեցին, ու բացահայտվեց, որ ոչ միայն Կարին Շտենցն է գումար ստացել Ադրբեջանից, այլ նաեւ Մերկելի Քրիստոնեա—դեմոկրատական կուսակցության Ֆրանկֆուրտի մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները։
Կարին Շտրենցը, ով Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում կրկին դարձավ Բունդեսթագի պատգամավոր, նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, որտեղ աչքի էր ընկել, իհարկե, Ադրբեջանի պաշտպանությամբ։ Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Կարին Շտրենցին հեռացրել են ԵԽԽՎ—ում գերմանական պատվիրակությունից. նա չի ներկայացվի հունվարին հաստատվելիք նոր պատվիրակության կազմում։
ԵԽԽՎ—ում գերմանական պատվիրակության նկատմամբ ադրբեջանական ազդեցության վերաբերյալ ոչինչ չէր ասում նաեւ պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը։ Միայն պատգամավոր Ֆրենկ Շվեբեն էր, որ բարձրաձայնում էր կոռուպցիայի մասին ու բացահայտ մեղադրում Կարին Շտրենցին Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ։
Այս ողջ զարգացումները չշրջանցեցի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանում «2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ 2018—ի համար ակնկալվում է 4.5 տոկոս աճ, իսկ այս տարին նախատեսվում է փակել 4—4.3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։
ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատեց, որ բյուջեն միտված է տնտեսության կայունացմանը։ «2018 թվականի բյուջեն հիմնականում լինելու է տնտեսական վիճակը կայունացնող, ինչը հետագա զարգացման համար հիմք կստեղծի»,— նշեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ կառավարությունը բավականին համարձակ է գործում։
Նրա խոսքով՝ բյուջեի քննարկումների նոր համակարգը յուրաքանչյուր խորհրդարանական հանձնաժողովի տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն է տվել։ «Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը 2018 թվականի առողջապահության բյուջեի ձեւավորման վերաբերյալ երկու նիստ է անցկացրել։ Ինձ համար վերջին տարիներին բյուջեի կարեւոր ցուցանիշ է եղել ընթացիկ եւ կապիտալ ծախսերի հարաբերակցությունը»,—ասաց Վարդանյանը՝ նշելով, որ հիմնական ծախսերի բաժինը վերջին տարիներին նվազել է։
Հաջորդ տարի, ըստ Վարդանյանի, պետական բյուջեն նախատեսում են 100 մլրդ դրամով ավելացնել, որից 70 մլրդ—ը հիմնական ծախսերին կուղղվի։ Առանց դրա, Վարդանյանի կարծիքով, անհնար է պետության զարգացումն ակնկալել։
«Բյուջեի վերաբերյալ մենք ունենք մի կարեւոր փաստ՝ արդեն երեք տարի մենք թոշակները, նպաստները չենք բարձրացրել, մինչդեռ ունեցել ենք ու ունենք գնաճ»,–երեկ ԱԺ—ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական գաղափարախոսությունը. «Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Մաղթում եմ եւ հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ։ Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումներ գտնելուն ուղղված քննարկումների։ Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի եւ քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող եւ մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թ. համար։
Հաշվի առնելով մեր կառավարության 2017–2022 թթ. ծրագրի նպատակադրումները՝ 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ մենք փոփոխություններ են նախագծել։
Միջնաժամկետ հորիզոնում չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում։
Պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, եւ Ազգայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ այսպես, 2017թ. նոյեմբերի 2—3—ին Երեւանում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30—րդ նիստը, որի գլխավոր թեման է լինելու՝ «Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության բնագավառում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի Ուղերձի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Ա. Սարգսյանի Ուղերձի»։
 Թեմայի ընտրությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներն իրենց ուղերձներում (2016թ. դեկտեմբերի 1—ին եւ 2017թ. մայիսի 18—ին) որակապես նոր խնդիրներ առաջադրեցին, որոնք համահունչ են արդի մարտահրավերներին։ 
Ավելին, հայ—ռուսական համագործակցությանը նոր ազդակ հաղորդեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւի՝ ս.թ. հոկտեմբերի 24—ին կայացած պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ ստորագրվեցին համաձայնագրեր միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման, ինչպես նաեւ արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին։ ՄԽՀ մասնակիցների առանձնահատուկ պատասխանատվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ 30—րդ նիստը տեղի է ունենալու մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 20—ամյակի տարում։ Վերոնշյալից ելնելով՝ շատ կարեւոր է համակողմանիորեն իմաստավորել անցած ճանապարհը, միեւնույն ժամանակ՝ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024