ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 15:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 13

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25–ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է 25–ամյա արդյունավետ համագործակցության եւ բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային եւ ուղղակի պարզ մարդկային կապերը։ Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր։ Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով եւ շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին եւ իրավիճակում։ Որո՞նք էին դրանք.
90–ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման հետ, ինչպես նաեւ նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետեւանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին։ 90–ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձեւաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը եւ հիմքեր դնելով կայուն զարգացման համար։ Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ կայացման վրա։
Ներկայումս շարունակում ենք աշխատել մեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ կբացառվեն ռիսկերը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս դրույթը նախատեսված է քրեակատարողական համակարգի 2018—2038 թթ. ռազմավարական ծրագրով։ 
«Էլեկտրոնային ծառայությունները ներդնելով՝ մենք հնարավորություն կունենանք շատ խնդիրներ լուծել։ Քրեակատարողական ծառայողների թիվը բավարար չէ։ Սակայն նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ կօպտիմալացնենք քրեակատարողական ծառայողների աշխատանքը»,—ասաց Քրմոյանը։
Բոլոր գործառույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ դատապարտյալի գործի, տույժերի վարում, դիմումների ներկայացում։ Նախնական մշակվել է էլեկտրոնային քրեակատարողական համակարգ, որը դեռ փորձարկման փուլում է։ Մոտակա տարիներին համակարգը պետք է կատարելագործվի։ Փաստաթղթերի կորելը բացառելու, տույժերի եւ ծանուցումների համակարգը հստակեցնելու նպատակով կներդրվեն նոր մոդուլներ։
«Հաճախ մենք ստիպված ենք լինում բողոքի համար հարցում կատարել քրեակատարողական վարչություն, հիմնարկ։ Էլեկտրոնային համակարգի շնորհիվ մեր վերահսկողական ծառայությունն անմիջապես կարող է տեսնել անձի տույժերը, սոցիալական, ինչպես նաեւ առողջական խնդիրները»,—եզրափակեց նախարարի տեղակալը։
Ըստ քրեակատարողական համակարգի 2018—2038 թթ. ռազմավարական ծրագրի՝ քրեակատարողական համակարգում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, դատապարտյալների զբաղվածության ապահովում, ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում։ «Քրեակատարողական համակարգում ունենք շատ խնդիրներ, որոնք տարիներ ի վեր պահանջում են նաեւ լուրջ ֆինանսական ներդրումներ։ Այդ պատճառով հանձն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան

Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հանրապետության նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը։
Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին եւ նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն։
Հանրապետության նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն եւ հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը եւ վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը։
«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա։ Ոչ միայն Արգենտինայում, այլեւ աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում՝ շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ։ Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024