Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 18
Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 6—9—ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայ պատվիրակներից մասնակցել են Կորյուն Նահապետյանը, Էդմոն Մարուքյանը եւ Սուրեն Մանուկյանը։
Կորյուն Նահապետյանն արդյունավետ է գնահատել հայ պատվիրակների աշխատանքը՝ նշելով, որ իրենք մասնակցել են բոլոր ձեւաչափերով քննարկումներին։ Լիագումար նիստից բացի՝ պատվիրակությունը մասնակցել է քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության, անվտանգության քաղաքացիական չափման, տնտեսության եւ անվտանգության, գիտության եւ տեխնոլոգիաների հանձնաժողովների աշխատանքներին եւ հետաքրքրող բոլոր հարցերի, բանաձեւերի ու զեկույցների կապակցությամբ արտահայտել հստակ դիրքորոշումներ ու տեսակետներ։ Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ ինչպես միշտ, այս անգամ եւս Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է հակահայկական քարոզչություն իրականացնել՝ առաջարկելով հակահայկական տարբեր ձեւակերպումներ։
Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ բավական հետաքրքիր քննարկում է ծավալվել Սեւծովյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խնդիրների կապակցությամբ, որի վերաբերյալ զեկույցում իր անհանգստությունն ու մտահոգություններն է հայտնել հիմնական զեկուցող Ուլա Շմիդտը։ Բանաձեւի նախագծում ներառելու համար ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է որոշ ձեւակերպումներ, որոնք հետագայում մերժվել են հիմնական զեկուցողի կողմից, իսկ հայկական պատվիրակությունն էլ ներկայացրել է իր առարկությունները։ Պատվիրա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստան–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ
«Հայաստան–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը համաձայնություն են տալիս։ Մենք տեսանք, որ ԵՄ հանձնաժողովն ու Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված էին հրապարակել, դա նշանակում է, որ գոնե երկու կողմերն էլ շահագրգռված են այն մոտակայում վավերացնելու հարցում»,–«Հայաստան– ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր. հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ «Ըստ երեւույթի համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է Ռուսաստանի եւ Եվրասիական միության այլ անդամների հետ, այնտեղից որեւէ բացասական արձագանք սպասել չի կարելի»,—ասել է նա։
Նա կարեւորել է, որ որեւէ ոլորտ գրեթե բաց թողնված չէ համաձայնագրում, տնտեսությանը բավականին մեծ ուշադրություն է դարձված, եւ եթե այդ կետերը իրականացվեն, հնարավորություն կա առողջացման ուղիով գնալու։
Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ Հայաստան—ԵՄ համաձայնագրի նախագիծը հրապարակվել է հասարակական լսումների կամ քննարկումների համար. «Երեւի թե այն հրապարակվեց նաեւ, որպեսզի առկա մտավախությունները եւ այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանում, փարատվեն»։
Նա նշել է, որ համաձայնագրի բովանդակության մասին տարբեր բաներ է կարդացել, բայց քանի որ հրապարակված չէր փաստաթուղթը, որեւէ բան ասել չէր կարող. «Լավ է, որ հասարակությունը գոնե տեսնում է, թե ինչի մասին է համաձայնագիրը։ Լավ է, որ գաղտնիության շղարշը բացվեց»։
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական միությունը երեկ ներկայացրեցին Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների եւ կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները։
2015—2017 թվականներին «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵՄ—ի եւ ԵԽ—ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում են դատական բարեփոխումներին, բանտային համակարգի կայացմանը, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարմանը, ինչպես նաեւ փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարին։
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ ծրագիրը կշարունակվի նաեւ հաջորդ տարի՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստան—ԵՄ ստորագրվելիք նոր համաձայնագիրը կնպաստի ծրագրերի շարունակական լինելուն։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանը իր հերթին նշեց, որ Եվրամիությունը մշտապես օժանդակել է հայ բանտարկյալների վիճակի բարելավման ծրագրերին, ինչպես նաեւ նոր բանտերի կառուցմանը։ «Բացի այդ, ԵՄ—ն լուրջ պայքար է իրականացրել եւ իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում»,–ասաց նա։
ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանն էլ շեշտեց, որ հայստանյան գերատեսչությունները մեծապես գնահատում են ԵՄ ծրագրերը։ Դրանց արդյունքները տեսանելի են, շոշափելի եւ նպաստում են միջազգային լավագույն փորձի կիրառմանը։ Նա հույս հայտնեց, որ արդյունավետ գործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում։
ԵԽ ծրագրային համակարգման բաժնի ղեկավար Տանյա վան Դիկը տեղեկացրեց, որ ԵՄ—ն եւ ԵԽ—ն ՀՀ իշխանությունների հետ հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ժնեւյան հանդիպումը մեծ արձագանք է ստացել։ Հնչում են լավատեսական կարծիքներ, որ այն «շարքային» հանդիպում չէ, եւ դրա շնորհիվ սահմանային լարվածությունը կարող է էականորեն նվազել։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ժնեւում կայացած հանդիպումը։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի խոսնակի հրապարակած հայտարարության համաձայն, Գուտերեշը ոգեւորված է բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար հավելյալ քայլեր իրականացնելու՝ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ—ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ կողմերին կոչ է անում օգտագործել ժնեւյան հանդիպման ստեղծած դրական դինամիկան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցված կարգավորման հասնելու համար»,—ասված է ՄԱԿ—ի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։
«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ եւ նախագահների հանձնառություն՝ քայլեր ձեռնարկելու բանակցային գործընթացը ակտիվացնելու եւ հավելյալ քայլեր իրականացնելու, որպեսզի նվազեցվի լարվածությունը շփման գծում»,–ասված է ԵԱՀԿ—ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ։
ԵԱՀԿ—ում նախագահությունը հուսով է, որ նորացված ներգրավվածությունը կարտահայտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերում։
«Խաղաղության նախապատրաստվելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում։ ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից կարգավորվող հակամարտության հարցով իր ան
...
Կարդալ շարունակությունը »
|
Նոր ատոմակայանի հարցը կախված է բազմաթիվ գործոններից
Եվրամիությունը նոր հարցադրում չի հնչեցնում եւ չի խոսում այն մասին, որ Հայաստանը չի կարող ունենալ իր ատոմակայանը։ ԵՄ—ն խոսում է այն մասին, որ այս գործող ատոմակայանի ռեսուրսը մոտենում է ավարտին, եւ պետք է որոշումներ ունենալ այդ առումով, մեկնաբանելով ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախագծում Մեծամորի ատոմակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ կետը, ասել է ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Այս հարցում Հայաստանն ու ԵՄ—ն տարաձայնություններ չունեն, ավելին՝ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք, ՄԱԳԱՏէ—ի հետ համաձայնեցված, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունենք ու աշխատանքներ ենք տանում մինչեւ 2026 թվականը գործող ատոմակայանի ռեսուրսն ապահովելու ուղությամբ»,—ասել է Խոսրով Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա որեւէ մեկի մոտ մտահոգություն չի առաջացնում։
Նրա խոսքով՝ մասնավորապես, հետեւողականորեն քայլեր են իրականացվում նոր որակի ու հզորության, անվտանգության նոր երաշխքիներով ապահովված ռեակտորի կառուցման ուղղությամբ. «Մենք ատոմակայանի ռեսուրսի ժամկետը հետաձգեցինք միայն մեկ նպատակով, որ ունենանք գործող ատոմակայան, որը էժան ու կայուն էներգիա է ապահովում, մյուս կողմից՝ ժամանակ կունենանք իրականացնել նոր ռեակտորի նախագծումն ու շինարարությունը, որի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ»։
Էներգետիկայի ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում, երկրորդ՝ նվազեցնել հոսանքի գինը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մենք էներգետիկ բնագավառի զարգացումը պլանավորում ենք՝ ելնելով մեր երկրի հիմ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|