ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 18 » Որ ճանապարհն է ավելի արդյունավետ
13:03
Որ ճանապարհն է ավելի արդյունավետ

Նոր ատոմակայանի հարցը կախված է բազմաթիվ գործոններից

Եվրամիությունը նոր հարցադրում չի հնչեցնում եւ չի խոսում այն մասին, որ Հայաստանը չի կարող ունենալ իր ատոմակայանը։ ԵՄ—ն խոսում է այն մասին, որ այս գործող ատոմակայանի ռեսուրսը մոտենում է ավարտին, եւ պետք է որոշումներ ունենալ այդ առումով, մեկնաբանելով ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախագծում Մեծամորի ատոմակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ կետը, ասել է ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Այս հարցում Հայաստանն ու ԵՄ—ն տարաձայնություններ չունեն, ավելին՝ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք, ՄԱԳԱՏէ—ի հետ համաձայնեցված, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունենք ու աշխատանքներ ենք տանում մինչեւ 2026 թվականը գործող ատոմակայանի ռեսուրսն ապահովելու ուղությամբ»,—ասել է Խոսրով Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա որեւէ մեկի մոտ մտահոգություն չի առաջացնում։
Նրա խոսքով՝ մասնավորապես, հետեւողականորեն քայլեր են իրականացվում նոր որակի ու հզորության, անվտանգության նոր երաշխքիներով ապահովված ռեակտորի կառուցման ուղղությամբ. «Մենք ատոմակայանի ռեսուրսի ժամկետը հետաձգեցինք միայն մեկ նպատակով, որ ունենանք գործող ատոմակայան, որը էժան ու կայուն էներգիա է ապահովում, մյուս կողմից՝ ժամանակ կունենանք իրականացնել նոր ռեակտորի նախագծումն ու շինարարությունը, որի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ»։
Էներգետիկայի ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում, երկրորդ՝ նվազեցնել հոսանքի գինը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մենք էներգետիկ բնագավառի զարգացումը պլանավորում ենք՝ ելնելով մեր երկրի հիմնական ռազմավարական նպատակներից։ Սրանք քաղաքական որեւէ ազդեցության ենթակա չեն, այլ պայմանավորված են էներգակիրների շուկայում առկա իրավիճակով, ժամանակակից տեխնոլոգիաներով, գներով, սպառմամբ։ Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ»,–ասել է նախարարը։
Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման։ «Մենք օգտագործում ենք բարդ մաթեմատիկական մոդել եւ կանխատեսումների հիման վրա գնահատում ենք, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ Հայաստանի սպառողների համար։ Այսինքն՝ անընդհատ վերանայելու ենք՝ կախված տեխնոլոգիական զարգացումներից։ Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը աշխատեցնել 50 մեգավատանոց բլոկներով։ Այսինքն՝ մենք դրա արդյունքում կարող ենք գնալ լրիվ այլ ճանապարհով եւ ստեղծենք շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան։ Հնարավոր է, որ ինչ—որ նոր տեխնոլոգիա առաջանա, հնարավոր է, որ վերանայենք մեր մոտեցումները»,–ընդգծել է Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հաշվի են առնում բազմաթիվ գործոններ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024