ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 06:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 11

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով «NEWS. am»—ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26—ը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի երեկվա նիստում հնչեցրած հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ։
«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ»,—ասել է Վլադիմիր Հակոբյանը։
«Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել։
Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 300 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի անդամներին՝ բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ։
Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին եւ գոհունակությամբ նշելով, որ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի հերթական նիստն անցկացվում է Երեւանում, ընդգծել է վիճակագրական ծառայությունների գործունեության կարեւորությունն ու հաջողություններ մաղթել նիստի աշխատանքին, ինչպես նաեւ բյուրոյի ջանքերին՝ Եվրոպայի տնտեսական տարածաշրջանում ու ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության հետագա զարգացման գործում։
Նախագահ Սարգսյանի համոզմամբ՝ վիճակագիրների տրամադրած հավաստի տեղեկատվությունից եւ վիճակագրական վերլուծությունից է մեծապես կախված յուրաքանչյուր հասարակության, տնտեսության, անգամ առանձին կազմակերպությունների առաջընթացը՝ նկատի առնելով, որ այդ աշխատանքն օգնում է ճիշտ գնահատել ընթացիկ զարգացումները, ինչպես նաեւ մարդկության առջեւ ծառացած արդի մարտահրավերները։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ակտիվ ներգրավվածությունը միջազգային համագործակցությանը, որի շնորհիվ ծառայությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու ոլորտի միջազգային լավագույն փորձին, միասնական, գիտական ու անկախ վիճակագրական մեթոդաբանություններին եւ համակարգերի ձեւավորմանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու շարունակաբար կատարելագործվելու։
Հանդիպման մասնակիցները հանրապետության նախագահին ներկայացրել են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի գործունեությունը եւ կարեւորել երեւանյան նիստի օրակարգում ներառված հարցերի համատեղ քննարկումներն ու փորձի փոխանակումը։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ—ֆրանսիական հարաբերությունների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը ներկայացրեց օրակարգային հարցերը։
«Հայաստանն ու Ֆրանսիան միշտ առանձնացել են ամուր կապերով, ջերմ հարաբերություններով, դա ավանդաբար եղել է։ Ֆրանսիայի ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա։ Մենք մեր գործունեությամբ նպաստելու ենք երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։ Այդ համատեքստում ինձ համար շատ կարեւոր է Արցախի հարցը։ Ֆրանսիան Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այն միշտ ակտիվ է եղել, կարծում եմ, որ նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կշարունակի ջանքերն Արցախում խաղաղության հաստատման գործում»,—ասաց Դանիել Կազարյանը։
Քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների փոփոխություններ են եղել, հետեւաբար ներկայումս աշխատանքներ են տարվում հայ—ֆրանսիական խորհրդարանական նոր խմբի ձեւավորման ուղղությամբ։
«Ֆրանսուա Օլանդի օրոք գոյություն ուներ խորհրդարանական բարեկամական խումբ, որը բավական ակտիվ էր աշխատում։ Ներգրավված էր 60 պատգամավոր տարբեր քաղաքական ուժերից։ Ընտրություններից հետո փոխվեց կազմը, շատ խորհրդարանականներ իրենց տեղում չեն։ Այժմ աշխատանք է տարվում վերականգնել եւ վերստեղծել այս խումբը, որը կընդգրկի ավելի շատ ներկայացուցիչների»,—ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ խմբի ձեւավորման հետ կապված գրանցումները սկսվել են։
Խոսելով Արցախի ուղղությամբ աշխատանքների մասին՝ Դանիել Կազարյանը նշեց, որ պետք է ակտիվացնել Ֆրանսիա—Արցախ բարեկամական խմբի շրջանակում աշխատանքները։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024