ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 14:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 25

Երեկ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական եւ հասարակական գիտությունների բաժանմունքի, Երեւանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ—Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ եւ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն—300» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը, կազմակերպվելով Հայաստանի եւ սփյուռքի կարեւոր հայագիտական կառույցների կողմից, ունի գիտական մեծ կարեւորություն. «Մխիթարյան միաբանությունը գիտական, մշակութային այն կառույցն է, որ ոչ միայն սերունդներին է փոխանցել հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, այլեւ հարստացրել ու զարգացրել է դրանք։ Գիտաժողովը հիանալի առիթ է Մխիթարյանների ժառանգությունն ու ներկա գործունեությունը ներկայացնելու, հանրայնացնելու, ուսումնասիրելու համար»։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Այս տարվա սեպտեմբերի 8—ին մեկնարկեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300—ամյակին նվիրված մի շարք ձեռնարկները, եւ ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում եւ Վենետիկում, այլեւ սփյուռքի հարյուրավոր համայնքներում նշվում է այս փառավոր հոբելյանը, աշխարհին, համայն մարդկությանն են ներկայացվում Մխիթարյանների խոշոր ձեռքբերումները։ Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում Սուրբ Ղազար կղզի, համակվում եմ երախտագիտության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։
Հանրապետության նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում եւ ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել։
«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում եւ հատկապես փոխադարձ առեւտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է։ Դա շատ լավ է։
Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա եւս մեկ կարեւոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դմիտրի Մեդվեդեւն ուրախությամբ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 30 տոկոս։
«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել։ Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար։ Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում։ Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարգելի՛ գործընկերներ,
Պարոնա՛յք գեներալներ եւ սպաներ,
Ուրախ եմ գտնվելու պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում։ Տասնամյակներ առաջ, երբ մարտի դաշտում մեր կամավորական ջոկատները կենաց—մահու կռիվ էին մղում մեր հայրենիքի համար, երբ օրհասական հարցեր էին նույնիսկ բանակի հանդերձավորումը եւ թեկուզ ամենապարզունակ զենքով սպառազինելը, որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր մենք ունենալու ենք մեկի փոխարեն երեք ռազմական համալսարան։ Որեւէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այդ օրերի դասակի եւ վաշտի հրամանատարները դառնալու էին գնդապետներ եւ գեներալներ։
Այսօր մեկնարկում է ավագ սպայական եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն եւ գլխավոր կազմի համար գերատեսչական պիլոտային ծրագիրը։ Սա եւս մեկ քայլ է ռազմական կրթության լիարժեք ազգային համակարգի ձեւավորման ուղղությամբ։ Հասկանալի է, որ սա ընդամենը սկիզբն է, եւ դեռ ճանապարհ պետք է անցնել այս դասընթացը լիարժեք ակադեմիական մակարդակի ուսուցման վերածելու համար։ Ինչպես ասում են՝ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլով։
Մեր բանակը ծնվել է պատերազմի կրակների մեջ։ Ձեւավորման հենց սկզբից տարերայնորեն կազմավորվող կամավորական ջոկատներին ավելի ուշ միացան խորհրդային բանակի հայազգի բազմաթիվ սպաներ։ Մեր այսօրվա գեներալների մեջ կան ինչպես նախկին Խորհրդային Միությունում իրենց ծառայությունը սկսած սպաներ, այնպես էլ ազատագրական շարժման աշխարհազորի ներկայացուցիչներ։ Այսպիսով, իր ծննդյան օրվանից մեր բանակը եղել եւ մնում է ժողովրդական բանակ։
Մեզ պարտադրված պատերազմում մեր նորաստեղծ բանակը լուծեց իր առջեւ դրված խնդիրը եւ անցած բոլոր տարիների ընթացքում եւս դրված խնդիրները լուծել է հաջողությամբ։ Մեր հերոս ընկերներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին Արցախն ու Հայաստանը, միաժամանակ դրեցին հայոց հաղթակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաեւը, էկոլոգիական, տեխնոլոգիական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեկ կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի եւ հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ համագործակցությանը։
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ՌԴ տրանսպորտի նախարարությունների միջեւ ստորագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024