ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 25 » Ծանրակշիռ ներկայություն հայագիտության մեջ /«Վենետիկի Մխիթարյան Միաբանություն—300» խորագրով միջազգային գիտաժողովը/
15:26
Ծանրակշիռ ներկայություն հայագիտության մեջ /«Վենետիկի Մխիթարյան Միաբանություն—300» խորագրով միջազգային գիտաժողովը/

Երեկ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական եւ հասարակական գիտությունների բաժանմունքի, Երեւանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ—Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ եւ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն—300» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը, կազմակերպվելով Հայաստանի եւ սփյուռքի կարեւոր հայագիտական կառույցների կողմից, ունի գիտական մեծ կարեւորություն. «Մխիթարյան միաբանությունը գիտական, մշակութային այն կառույցն է, որ ոչ միայն սերունդներին է փոխանցել հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, այլեւ հարստացրել ու զարգացրել է դրանք։ Գիտաժողովը հիանալի առիթ է Մխիթարյանների ժառանգությունն ու ներկա գործունեությունը ներկայացնելու, հանրայնացնելու, ուսումնասիրելու համար»։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Այս տարվա սեպտեմբերի 8—ին մեկնարկեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300—ամյակին նվիրված մի շարք ձեռնարկները, եւ ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում եւ Վենետիկում, այլեւ սփյուռքի հարյուրավոր համայնքներում նշվում է այս փառավոր հոբելյանը, աշխարհին, համայն մարդկությանն են ներկայացվում Մխիթարյանների խոշոր ձեռքբերումները։ Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում Սուրբ Ղազար կղզի, համակվում եմ երախտագիտության զգացումով, անսպառ հիացմունքով, քանզի 300 տարի առաջ հայերը կարողացան անմարդաբնակ այդ փոքրիկ կղզյակը դարձնել հոգեւոր, կրթամշակութային հզոր կենտրոն, որն այսօր ամբողջական ուսումնասիրությունների կարիք ունի»։ Նախարարն ընդգծեց, որ իրենց մտքի ուժին զուգահեռ Մխիթարյան միաբանության ամբողջ տարածքը վերածել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետական կոթողի։ Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ շատ օտարազգի մտավորականներ, հանճարներ հաստատվել են Մխիթարյան միաբանությունում, գրել են լրջագույն աշխատություններ, արտահայտել են իրենց հիացմունքը հայ մշակույթի հանդեպ։
Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լեւոն արք. Զեքիյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս գիտաժողովը ոչ միայն հարգանքի նշան է, այլեւ խոր բարեկամության, որ տարիներ ի վեր գոյություն ունի Մխիթարյան միաբանության եւ հայաստանյան գիտական կառույցների միջեւ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս—քարտուղար Յուրի Սուվարյանը։ Արժեւորելով Մխիթարյանների գործունեությունը՝ նա նշեց, որ միաբանները, զարգացնելով հայագիտության բոլոր ուղղությունները, նախեւառաջ ունեցել են հայապահպանության սրբազան առաքելություն։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Մխիթարյան միաբանությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի եւ երկրի համար չափանիշ կարող է հանդիսանալ. «Այս հաստատությունը ստեղծվեց հայրենիքից հեռու, դժվար կացության մեջ գտնվող ժողովրդի մի խումբ նվիրյալ զավակների կողմից, որոնք ունեին միայն անսահման հավատ իրենց ժողովրդի տաղանդի եւ նրա պայծառ ապագայի հանդեպ։ Եվ չկա մի ոլորտ, որտեղ Մխիթարյանները իրենց ծանրակշիռ խոսքն ասած չլինեն։ 300 տարվա ընթացքում կուտակվել է հսկայական գանձարան, որը դեռեւս կարոտ է ուշադիր ուսումնասիրության։ Ես մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում կտպագրվի Ղեւոնդ Ալիշանի «Արցախ աշխարհ» աշխատությունը, որը մեծ քաղաքական նշանակություն ունի։ Վստահ եմ, որ այս միջազգային գիտաժողովը նոր էջ կբացի Մխիթարյան ժառանգության ուսումնասիրման գործում»։
Այնուհետեւ զեկուցումներով հանդես եկան Լեւոն արք. Զեքիյանը («Մխիթար՝ խորհուրդ եւ մարտահրաւէր. Հայ հոգեւորութեան եւ մշակոյթի ռահվիրայ մը, համաքրիստոնէական, համամարդկային տարածքով»), ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը («Ղուկաս Ինճիճյանի ավանդը Հայաստանի պատմաաշխարհագրական հարցերի ուսումնասիրության բնագավառում»), ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը («Մխիթարյանները Միքայել Նալբանդյանի գնահատմամբ»), ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը («Հայ միջնադարյան գրականության պատմության պարբերացման Մխիթարյանների սկզբունքները»)։
Գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը եւ մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ ուղղություններով։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024