ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 12:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 24

Հոկտեմբերի 20—ին Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը արեւելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման—ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ծառայության պատասխանատու եւ կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ—Վայցելը, ողջունելով արեւելյան ուղղափառ նվիրապետերին եւ համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին։
Իր օրհնության խոսքում Վեհափառ հայրապետը, գոհունակություն արտահայտելով կենտրոն այցելության առիթով, մասնավորապես, կարեւորեց նրա առաքելությունը քրիստոնեական եկեղեցիների կյանքից ներս։ «Ուրախ ենք հյուրընկալվելու եկեղեցական—սոցիալական ծառայության մի կենտրոնում, որն այսօր աշխարհում տիրող սովի ու նեղությանց մեջ իր քրիստոնեական նվիրյալ ծառայությունն է բերում մարդկությանը։ Մենք տպավորված ենք կենտրոնի աշխատանքով եւ ձեռքբերումներով։ Ինչպես գիտեք, խորհրդային անաստվածության տարիներից հետո անցյալ քսանհինգ տարիների ընթացքում մենք կարողացանք վերակազմակերպել սոցիալական ծառայության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայաստանն այսօր ապրում է տնտեսական շրջափակման եւ պատերազմական իրավիճակում։ Մենք փորձում ենք մեր ժողովրդի կարիքավոր զավակների համար հայթայթել անհրաժեշտ օգնությունը»,–ասաց Նորին սրբությունը՝ բարի ու արդյունավոր ընթացք մաղթելով Գերման—ավետարանական եկեղեցու սոցիալական ծառայությանն ու նրա աշխատակիցներին իրենց հետագա ծառայության եւ առաքելության մեջ։
Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը Ղպտի ուղղափառ, Ասորի ուղղափառ եւ Հնդիկ Մալաբար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21–ին հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյակի ու Երեւանի հիմնադրման 2800—ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով։
Հիշյալ միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ հանրապետության նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը եւ հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ։
Խորհրդակցության սկզբում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն եւ պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով։ «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ 100—ից ավելի պատվիրակություններ եւ մինչեւ հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին։ Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,—ասել է հանրապետության նախագահը։
Երեւանում 2018թ. հոկտեմբերի 11—12—ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների եւ դրանց վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը։ Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյակին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Թաղավի Նեժադի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ—իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները։ Թաղավի Նեժադի դիտարկմամբ, երկու երկրների միջեւ խորը եւ ռազմավարական հարաբերություններ են հաստատված. «Հարկային եւ մաքսային ոլորտներում երկուստեք գրանցված լուրջ հաջողությունները փորձի փոխանակման լայն հարթակ են ստեղծում։ Վստահ եմ, որ հարկային եւ մաքսային օրենսդրության դյուրացման շնորհիվ կկարողանանք զարգացնել Հայաստան—Իրան տնտեսական հարաբերությունները»։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն որդեգրել է տեղացի եւ օտարերկրյա գործարարներին աջակցելու թափանցիկ գործելաոճ. «Հարկային գերատեսչությունների համագործակցության սերտացումը կխթանի հայ եւ իրանցի գործարարների տնտեսական կապերի ակտիվացումը»։ Կողմերը համաձայնվել են ձեւավորել աշխատանքային խումբ՝ հարկային ոլորտի խնդիրները եւ կնքված համաձայնագրերի կիրարկումը խոչընդոտող հանգամանքները պարզելու եւ կարգավորելու նպատակով։
Հանդիպմանը դիտարկվել է նաեւ 1998թ. երկու երկրների միջեւ գործող եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միեւնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը։ Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի եւ Իրանի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում։ «Ժամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 346 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024