ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 24 » Փորձի փոխանակման հարթակ /Օրակարգում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումն է/
16:02
Փորձի փոխանակման հարթակ /Օրակարգում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումն է/

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Թաղավի Նեժադի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ—իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները։ Թաղավի Նեժադի դիտարկմամբ, երկու երկրների միջեւ խորը եւ ռազմավարական հարաբերություններ են հաստատված. «Հարկային եւ մաքսային ոլորտներում երկուստեք գրանցված լուրջ հաջողությունները փորձի փոխանակման լայն հարթակ են ստեղծում։ Վստահ եմ, որ հարկային եւ մաքսային օրենսդրության դյուրացման շնորհիվ կկարողանանք զարգացնել Հայաստան—Իրան տնտեսական հարաբերությունները»։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն որդեգրել է տեղացի եւ օտարերկրյա գործարարներին աջակցելու թափանցիկ գործելաոճ. «Հարկային գերատեսչությունների համագործակցության սերտացումը կխթանի հայ եւ իրանցի գործարարների տնտեսական կապերի ակտիվացումը»։ Կողմերը համաձայնվել են ձեւավորել աշխատանքային խումբ՝ հարկային ոլորտի խնդիրները եւ կնքված համաձայնագրերի կիրարկումը խոչընդոտող հանգամանքները պարզելու եւ կարգավորելու նպատակով։
Հանդիպմանը դիտարկվել է նաեւ 1998թ. երկու երկրների միջեւ գործող եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միեւնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը։ Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի եւ Իրանի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում։ «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը՝ վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության եւ վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,—նկատել է Վարդան Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակում գերատեսչությունները կավելացնեն հարկային ոլորտում տեղեկատվության փոխանակման ծավալը՝ հետագայում անցնելով միջազգային չափանիշներին համապատասխան ավտոմատ փոխանակման։
ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, երկու պետությունների հարկային վարչարարության մեջ զգալի տեղ է հատկացվում նաեւ կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրմանը. «Միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ, Հայաստանի հարկային մարմնի կառավարման էլեկտրոնային համակարգը շատ առումներով առաջատար է։ Այն ապահովում է երկրի տնտեսությունում թղթային փաստաթղթաշրջանառության կրճատումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ընթացիկ տեսչական հսկողությունից էլեկտրոնային հսկողության անցնելու եւ ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու շնորհիվ»։ Իրանի պատվիրակությունը շրջել է նաեւ ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի փաստացի գործունեությանը, ինչը տպավորել է Թաղավի Նեժադին։
Հայաստանի եւ Իրանի պաշտոնակիցները հանդիպումը դիտարկել են որպես հարկային ծառայությունների միջեւ փոխգործակցության ընդլայնման հերթական քայլ։ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ Թաղավի Նեժադը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանդիպման ավարտին Իրանի եւ Հայաստանի հարկային ծառայությունների ղեկավարներն արձանագրություն են ստորագրել։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամեն տարի երկկողմանի հանդիպումներ անցկացնել՝ երկրների հարկային վարչակազմերի միջեւ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024