ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 24 » Անթերի կազմակերպումը կլինի մեր հասունության ցուցիչը /Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ/
16:02
Անթերի կազմակերպումը կլինի մեր հասունության ցուցիչը /Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ/

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21–ին հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյակի ու Երեւանի հիմնադրման 2800—ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով։
Հիշյալ միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ հանրապետության նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը եւ հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ։
Խորհրդակցության սկզբում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն եւ պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով։ «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ 100—ից ավելի պատվիրակություններ եւ մինչեւ հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին։ Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,—ասել է հանրապետության նախագահը։
Երեւանում 2018թ. հոկտեմբերի 11—12—ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների եւ դրանց վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը։ Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը զեկուցել է պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը։ Երեւանի քաղաքապետ, պետական հաջորդ հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը զեկուցել է Երեւանի հիմնադրման 2800—ամյա հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին։
Հանրապետության նախագահը խորհրդակցության արդյունքում հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շահագրգիռ մարմիններից ստացված բոլոր առաջարկությունները եւ ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով եւ ֆինանսական հստակ հաշվարկներով։ Նախագահի կողմից տրվել են նաեւ կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հանձնարարականներ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 351 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024