ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 16:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 2 » Նման նախադեպ չկա աշխարհում /Կադաստրի պետկոմի նախագահը ներկայացնում է համակարգի մեկ տարվա բարեփոխումները/
14:48
Նման նախադեպ չկա աշխարհում /Կադաստրի պետկոմի նախագահը ներկայացնում է համակարգի մեկ տարվա բարեփոխումները/

Կադաստրի համակարգում 2016թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. սեպտեմբերը իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավոր եղավ կադաստրի համակարգի պահպանման ծախսերը տարեկան կրճատել շուրջ 230.0 մլն դրամով։ Երեկ այս մասին հրավիրած մամլո ասուլիսում տեղեկացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Նույն ժամանակահատվածի կտրվածքով բանախոսը կարեւորեց արված հետեւյալ քայլերը. կազմվել են 2016թ. եւ 2017թ. հողային հաշվեկշիռները, սահմանվել են հողերի 2017թ. կադաստրային գները, ձեւավորվել են գույքահարկի եւ հողի հարկի 2017—2019թթ. բազաները։ «Միայն սրա համար շուրջ 980 հազար միավոր շենք—շինությունների եւ 1 մլն 640 հազար միավոր հողամասի գնահատում է արվել»,—նշեց Մարտին Սարգսյանը՝ պատկերացում տալու համար աշխատանքի այն ծավալի մասին, որ ձեռնարկվել է։
Արած գործից Մ. Սարգսյանը առանձնացրեց նաեւ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը։ Հաջողությամբ ավարտվել է կոմիտեի գեոպորտալի եւ գյուղնախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ—ի ճյուղային երկրատեղեկատվական համակարգի փորձնական ինտեգրման աշխատանքը։
Չափազանց կարեւոր է այն, որ ստեղծվել է Սեւանա լճի երկրատեղեկատվական համակարգը։ Այլ կերպ՝ սա ենթադրում է, որ ստեղծվել է 1900—1905 մ բարձրության վրա գտնվող տեղանքի եւ ռելիեֆի մոդելը. «Սեւան» ազգային պարկի եռաչափ մոդելը։ Ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս հասկանալու, թե լճի ջրի մակարդակի բարձրանալու պարագայում ջրի տակ ինչ օբյեկտներ, ենթակառուցվածքներ, հողեր են մնալու։
Մարտին Սարգսյանը ձեռնարկված կարեւոր քայլերից առանձնացրեց «Հայաստանի ազգային ատլասի» անգլերենով «Բ» հատորի թարմացման, խմբագրման եւ քարտեզների ձեւավորման, թվայնացման նախապատրաստումը։ Սկսվել է ազգային ատլասի ռուսերենով տարբերակի ստեղծումը։ Ստեղծվել է նաեւ 5 անուն քարտեզ՝ ուսումնական եւ զբոսաշրջային թեմաներով։
Կադաստրի պետկոմի նախագահը անդրադարձավ նաեւ բարեփոխումներին։ «2016թ. վերջից դիմումատուներին հնարավորություն ընձեռվեց դիմումը ներկայացնելուց հետո 2 ժամվա ընթացքում գրանցելու անշարժ գույքը կամ ստանալ տեղեկատվություն։ Նման նախադեպ չկա աշխարհում»,—շեշտեց Մարտին Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ դրան հասել են եռանդուն ու մեծածավալ աշխատանքի շնորհիվ։
Մեկ այլ բարեփոխում է այն, որ դիմումների ընթացքի վերաբերյալ պաշտոնական էլեկտրոնային կայքում (e—cadastre.am) տրամադրվում է ամբողջական տեղեկատվություն, եւ դիմումատուն ինքը կարող է դիտել, ներբեռնել եւ տպել ավարտական փաստաթուղթը։ Դիմումի քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ դիմումատուները ծանուցվում են կարճ հաղորդագրությամբ։ Սեփականատերերին կամ գրավառուներին կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ ներկայացված դիմումների վերաբերյալ ծանուցվում է կարճ հաղորդագրությամբ եւ էլփոստով։
Մարտին Սարգսյանը վստահեցրեց, որ բարեփոխումները շարունակական են։ Դրանցից մեկը լինելու է առցանց՝ ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումը։ Սա կներդրվի մինչեւ տարեվերջ։ «Այս նորարարությունը մենք անչափ կարեւորում ենք»,–ասաց նա։
Մյուս բարեփոխումը կլինի ԴԱՀԿ—ի կողմից ներկայացվող սահմանափակումների կիրառման եւ վերացման որոշումների բազայի կապակցումը անշարժ գույքի տեղեկատվական համակարգին (ARPIS)։ Սրա ներդրումն էլ կլինի մինչեւ տարեվերջ։ Նաեւ սպասարկման որակի բարելավմանը եւ դիմումատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ կարվեն։ Օրինակ, մի շարք սպասարկման գրասենյակներում տեղեկատվական էլեկտրոնային վահանակներ կտեղադրվեն, ինչի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթանալ համակարգի նորամուծություններին։ Սա նույնպես մինչեւ տարեվերջ կներդրվի։


Անշարժ գույքի շուկան ինչպես որ է
 

Մարտին Սարգսյանը ներկայացրեց նաեւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայի վիճակը։ Ըստ այդմ, 2017թ. հունվար—օգոստոսին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 110.291 գործարք, որոնց քանակը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7 տոկոսով։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման եւ վարձակալության գործարքները աճել են։ Մասնավորապես, օտարման գործարքները աճել են 0.3 տոկոսով, գրավադրման գործարքները՝ 11.8 տոկոսով, իսկ վարձակալության գործարքները՝ 10.9 տոկոսով։ «Հարկ է նշել,–ասաց կոմիտեի նախագահը,–որ վերջին մի քանի ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ արձանագրվում է անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակների աճ։ Մասնավորապես 2017թ. հունիսին գործարքների քանակը 2016թ. հունիսի համեմատ աճել էր 5.1 տոկոսով, 2017թ. հուլիսին իրականացված գործարքների քանակը 2016թ. հուլիսի համեմատ աճել էր 7.2 տոկոսով, իսկ 2017թ. օգոստոսին իրականացված գործարքների քանակը 2016թ. օգոստոսի համեմատ աճել է 11.2 տոկոսով»։
Փոխարենը նվազում է արձանագրվում անշարժ գույքի գների մասով. «Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում։ Օրինակ, Երեւանում 2017թ. 1—ին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ—ի շուկայական միջին գները 2016թ. 2—րդ կիսամյակի համեմատ նվազել են 2.8 տոկոսով, իսկ մարզերում՝ 3.1 տոկոսով»։ Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն եւ Արաբկիր վարչական համայնքներում, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենում եւ Աջափնյակում։
Ներկայումս կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի հրապարակում է վերլուծություններ մեր երկրի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ։ Կարեւորելով անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը՝ այժմ, բանախոսի հավաստմամբ, աշխատանքներ են տարվում այդ վերլուծությունները լրամշակելու եւ ամբողջականացնելու ուղղությամբ։ «Անշարժ գույքի շուկայի առավել մանրամասն վերլուծությունները թույլ կտան անշարժ գույքի շուկայի մասնակիցներին, պոտենցիալ ներդրողներին վերլուծել ու ճիշտ կողմնորոշվել նոր ձեւավորված տնտեսական միջավայրում»,—նկատեց Մարտին Սարգսյանը։
Այլ կերպ՝ արդեն 2—3 ամսից կադաստրի պետկոմը կհրապարակի որակապես այլ որակի վերլուծություն, որտեղ անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, վարձակալության եւ գրավադրման գործարքները կվերլուծվեն ավելի մանրամասն եւ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն կներկայացվի՝ ըստ յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի եւ անշարժ գույքի տեսակի։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024