ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 14:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 2 » ՀՀ ՏՀՏ արտադրանքն աշխարհի համար դառնում է գրավիչ Դրա վկայությունն է Երեւանում մեկնարկած «ԴիջիԹեք 2017» տեխնոլոգիական ցուցահանդեսը//
14:48
ՀՀ ՏՀՏ արտադրանքն աշխարհի համար դառնում է գրավիչ Դրա վկայությունն է Երեւանում մեկնարկած «ԴիջիԹեք 2017» տեխնոլոգիական ցուցահանդեսը//

2005թ. առ այսօր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարար ինժեներական լուծումները, նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու շուկայի վերջին միտումները ցուցադրվում են մեկ հարթակում՝ «ԴիջիԹեքում», որը դարձել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը։
«Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում երեկ մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո—2017» 13—րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 29—ից հոկտեմբերի 1—ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաեւ դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները։ Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաեւ թափուր աշխատատեղերի մասին։ «ԴիջիԹեք էքսպո—2017»—ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ եւ սեմինարներ։
Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են նաեւ ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ—ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ—ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից եւ այլն։
Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանրապետության նախագահը շրջեց ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացավ ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցեց ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի մասին։
Նշենք, որ ցուցահանդեսը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ձեռնարկությունների միության կողմից։
«ԴիջիԹեքի» հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայրի ստեղծումն է։ Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար։ Այն նաեւ միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը։
ՀՀ տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նկատեց՝ տարեցտարի «ԴիջիԹեքը» ընդլայնվում է, եւ ՏՏ նոր լուծումներ են առաջարկվում եւ ցուցադրվում։ «Ուրախալի է, որ այդ լուծումներն այսօր ներկայացված են արտադրանքի տեսքով։ «ԴիջիԹեքի» զարգացման եւ տարածման ապացույցը միջազգային ճանաչված ընկերությունների ընդգրկվածությունն է եւ համագործակցության աշխարհագրության ընդլայնումը»,–ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը։
«ԴիջիԹեք 2017—ի» պլատինե հովանավոր, կապի շարժական օպերատոր «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գնահատմամբ, այս ցուցահանդեսն արդեն վերածվել է տեխնոլոգիական տոնի։ «Այն լուծումները, որոնք այսօր արդիական են աշխարհում, ծնվում են Հայաստանում, ինչը կարեւորագույն ձեռքբերում է ՏՏ ընկերությունների համար։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, ուր ՏՏ դերը կարեւորվում է բոլոր ոլորտներում, եւ հետզհետե աճում է ներգրավվածությունը»,–նշեց Հայկ Եսայանը՝ հավելելով, որ իրենց ընկերությունը բաց հարթակ է փոքր եւ միջին ՏՏ ընկերությունների հետ համագործակցության համար, եւ իրենք պատրաստ ենք աջակցել եւ նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը։ «Ամեն տարի ոլորտում արձանագրված աճ ունենալը մեծ նվաճում է, եւ այս ցուցահանդեսը մշտապես կշարունակի անցկացվել ու կզբաղեցնի իր ուրույն տեղն աշխարհում»,–նշեց «Ucom» ընկերության գլխավոր տնօրենը։
Այս տարի միջոցառումը հատկանշական էր միջազգային հայտնի կազմակերպությունների մասնակցությամբ։ Նրանց թվում էին չինական «Dahua Technology», ճապոնական «Hitachi Construction Machinery Eurasia», «Mitsubishi Heavy Indsustries», շվեդական «Ericsson», դանիական «Jabra» ընկերություններն ու շատ այլ հայտնի ապրանքանիշներ։
Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները զբաղեցրել էին կենտրոնի երեք հարկերը, եւ, ինչպես նկատեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, իրենք ստիպված են եղել տարածքում մի կերպ տեղավորել ներկայացված արտադրանքը։ Նա ուշագրավ համարեց ՏՏ ոլորտի այս տարվա արդեն իսկ 35 տոկոս արձանագրված աճը, ոլորտում կատարված նոր ներդրումները։
Նրա խոսքերով, ՏՏ նորաստեղծ կազմակերպություններն արդեն իրենց ՏՏ լուծումները վաճառում են միջազգային պատվիրատուներին. «Կանադայից եւ Ճապոնիայից Հայաստան ժամանած պատվիրակությունների այցը կարեւոր է, ինչը նրանց համար կլինի պատուհան Հայաստանի տեխնոլոգիական աշխարհ մուտք գործելու համար»։
Ներկայացված տաղավարները հագեցած են նորագույն արտադրանքով, համալիր ինժեներական լուծումներով, ծրագրային, հեռահաղորդակցության լուծումներով, ներկայացված են բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր։ Իսկ «ԴիջիԹեք» էքսպո բջջային հավելվածը օգնում է կողմնորոշվելու, թե կենտրոնում ինչպես գտնել մասնակից ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը, նշանակել հանդիպումներ եւ այլն։
Այս տարի մեծ էր նաեւ դպրոցների ներկայացվածությունը, ինչի հիմնական նպատակը տեխնոլոգիական կրթության զարգացումն է եւ ընդլայնումը կրթական ոլորտում։ Նախատեսվում է անցկացնել ռոբոտների 10—րդ առաջնություն եւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի եռաչափ մոդելավորման մրցույթ, որի արդյունքում մասնակիցների կատարած հանգանակությունը նախատեսվում է ուղղել եւս մեկ դպրոցում ինժեներական լաբորատորիայի ստեղծմանը։ Նշենք, որ Հայաստանում կան 210—ից ավելի լաբորատորիաներ, որտեղ դպրոցականներն անվճար ստանում են տեխնոլոգիական կրթություն։
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն նաեւ մի շարք սեմինարներ ինչպես տեղական առաջատար, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից։ Ըստ կազմակերպիչների, ակնկալվում է այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը հասցնել 70 հազարի։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ նախորդ տարի ցուցահանդեսին եղել է նաեւ ռազմարդյունաբերական ցուցադրություն, որն առաջացրել է մեծ հետաքրքրություն։ Ըստ նրա, այս ոլորտում նախատեսվում է համագործակցություն ՀՀ ՊՆ—ի հետ, եւ իրենք համագործակցության ձեւաչափեր ու նախագծեր են մշակել։ «Այս բոլոր քայլերն ուղղված են, որպեսզի մեկտեղվեն երկրի ջանքերը՝ Հայաստանը աշխարհին ներկայացնելու որպես տեխնոլոգիական ներուժ ունեցող երկիր»,–նշեց Կարեն Վարդանյանը։
Նշենք նաեւ, որ ցուցահանդեսին բավական ուշագրավ է ինժեներական քաղաքի ներկայացվածությունը, որտեղ մի քանի տաղավարում համադրված են կրթական եւ տեխնոլոգիական տարբեր, անհատական եւ համալիր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմոբիլաշինություն, հեռահաղորդակցություն, կիսահաղորդիչների թեստավորում, ազդանշանների ռադարներ եւ այլն։ 
«Նեյշնել Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Սիմոնյանի գնահատմամբ, ավտոմոբիլաշինությունը Հայաստանին բնորոշ է եղել դեռ տասնամյակներ առաջ, իսկ այժմ իրենք նպաստում են ինժեներական մշակույթի շարունակությանը։ Հայաստանում այսօր թեստավորվում եւ վերջնական արտադրության են հանվում էլեկտրոմոբիլ եւ ինքնավար ավտոմեքենաներ, դրանցից են լազերային տվիչները, հանգույցները, ռադարները։ Ի դեպ, տեղեկացանք, որ էլեկտրոմոբիլ եւ ինքնավար մեքենաներով հետաքրքրված է ԱՄՆ եւ ՌԴ շուկան, իսկ ամենախոշոր պատվիրատուն համաշխարհային «Աուդի» ընկերությունն է։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 343 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024