ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 30 » Զսպվածություն եւ քաղաքական հասունություն ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել/
11:42
Զսպվածություն եւ քաղաքական հասունություն ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել/

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան, ովքեր մայիսի 23–25—ը Հայաստանում էին փաստահավաք այցով, շնորհավորել են Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին եւ առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության ու քաղաքական հասունության համար, որը ցուցաբերվել է Հայաստանում բողոքի ակցիաների ու իշխանության փոփոխության ժամանակ, որոնք տեղի են ունեցել խաղաղ ու սահմանադրական դրույթներին ու սկզբունքներին համապատասխան։ 
«Իշխանության փոփոխության այն եղանակը եւ այնուհետ վարչապետ Փաշինյանի կողմից ներառական ու լայն կառավարության նշանակումն ընդգծում է քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաեւ քաղաքական բոլոր ուժերի հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության կոնսոլիդացիային։ Այս առումով բոլոր քաղաքական ուժերը պետք է արժանիորեն գնահատվեն»,—ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Համազեկուցողները նշել են երկրում խորը եւ արագ բարեփոխումների խիստ բարձր ակնկալիքները՝ դրված ժողովրդի կողմից նոր իշխանությունների առաջ։ Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծում են, որ ներառական կառավարության նշանակումն ու նոր վարչապետի հստակ մտադրությունը՝ ստեղծել կայուն ու ժողովրդավարական միջավայր, ստեղծել են անհրաժեշտ պայմաններ ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու երկրի ազգային անվտանգության համար։
«Ի լրումն, վարչապետի ու նրա քաղաքական դաշնակիցների կողմից տրված ազդակները, որ արդարադատության համակարգը լինելու է լիովին անկախ ու գործելու է ազատ՝ առանց հրահանգների ու քաղաքական միջամտության, զերծ են պահում քաղաքական հաշվեհարդարի մտավախությունները, որոնք մենք լսել ենք մեր այցի ընթացքում»,—ասել են համազեկուցողները՝ ընդգծելով նաեւ, որ չի կարող քաղաքական գործիչների քրեական գործողությունների համար լինել անպատժելիություն՝ քաղաքական երանգներից անկախ։
Միեւնույն ժամանակ համազեկուցողները վերահաստատել են իրենց մտահոգությունները՝ նախկին իշխանությունների նկատմամբ սոցիալական ցանցերում տարածված «ատելության խոսքի» կապակցությամբ եւ կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին քննադատել այն։
Հաղորդվում է, որ Հայաստան այցի ժամանակ համազեկուցողները տեղեկացվել են արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների ցանկության ու անհրաժեշտության մասին։
Նշվում է, որ իշխանությունները ընտրությունների ժողովրդավարական պայմանների ապահովման համար ցանկանում են փոփոխել ընտրական օրենսգիրքը՝ հիմնվելով բոլոր քաղաքական ուժերի միջեւ լայն կոնսենսուսի վրա։
Համազեկուցողները նշում են, որ լիովին հասկանում են արտահերթ ընտրությունների անցկացման կոչերը, սակայն ընդգծում Վենետիկի հանձնաժողովի ստանդարտները՝ համաձայն որոնց ընտրություններից առաջ պետք է կայունացվի ընտրական օրենսդրությունը, ինչպես նաեւ կարիք կա քաղաքական ուժերին բավարար ժամանակ տալ՝ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար։
Համազեկուցողները ողջունում են նոր իշխանությունների ցանկությունը՝ շարունակել երկրում մարդու իրավունքների հետ կապված օրենսդրության շարունակությունն ու խորացումը։ 
Այս առումով համազեկուցողները հույս են հայտնում, որ խտրականության դեմ պայքարի օրենքը կընդունվի, ինչպես նաեւ Ստամբուլի ու Լանզարոտի կոնվենցիաների վավերացումը շուտով կլինի Ազգային ժողովի օրակարգում։
Համազեկուցողները շեշտում են Եվրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ—ի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ժողովրդավարական կոնսոլիդացիայի ճանապարհին։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 391 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024